Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

novayagazeta.eu–ն «Զորավարժություններ ենթատեքստով» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջին անգամ հայ-իրանական սահմանին տեղի են ունեցել երկու երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ։ Զորավարժությունները ոչ միայն ռազմական համագործակցության նոր քայլ են, այլ նաև ազդանշան հարևաններին՝ Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում։

Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 9-10-ը 44 կիլոմետրանոց հատվածում, որտեղ ռուս սահմանապահները հերթապահել էին մինչև հունվարի 1-ը: Նրանց դուրսբերումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ֆորմալ առումով դա ինքնիշխանության դրսևորում էր, սակայն փորձագետները չեն բացառում, որ խոսքը իրականում ոչ թե Երևանի նախաձեռնության, այլ Մոսկվայի՝ Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության թուլացման մասին է։

Իրանի հետ սահմանը կարճ է, բայց Հայաստանի համար ռազմավարական, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փաստացի մնում են փակ: Այս պայմաններում էլ երկիրը այլընտրանքներ է փնտրում, և Իրանի հետ համագործակցությունը ոչ այնքան ընտրություն է, որքան հարկադրված միջոց։

Նախկինում Հայաստանի և Իրանի պաշտպանության ոլորտում համագործակցությունը սահմանափակվում էր պատվիրակությունների այցելություններով, փորձի փոխանակմամբ, փակ խորհրդակցություններով։

Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը, համատեղ զորավարժությունները ճանապարհ են բացում անվտանգության ոլորտում համագործակցության սերտացման համար: Նա նաև հավելել է, որ զորավարժությունները երկար բանակցությունների արդյունք են, որոնք սկսվել են դեռ 2024 թվականին, սակայն հետաձգվել են Նովրուզի տոնակատարության պատճառով։ Ամսաթվի ընտրությունը ևս, ըստ նրա, պատահական չէ. դա Հայաստանի վրա հարևանների ճնշումների աճի, այդ թվում՝ Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության քարոզարշավի ֆոնին է եղել: Մովահեդիանը կարծում է, որ այս զորավարժությունները սոսկ ռազմական իրադարձություն չեն, այլ հստակ քաղաքական ազդանշան։

«Իրանը ցույց է տալիս, որ ձգտում է խաղաղության և կայունության, սակայն նրա կարմիր գծերը՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և Սյունիքի անվտանգությունը, մնում են անփոփոխ։ Ամեն անգամ, երբ Բաքուն ռազմական սադրանք է նախապատրաստում, նա հայտարարում է, որ Հայաստանն իբր խախտել է հրադադարը։ Բոլորն են հասկանում, որ դա ապատեղեկատվություն է։ Այդ իսկ պատճառով նման զորավարժությունները կարևոր են ցույց տալու համար, որ Թեհրանը լրջորեն է տրամադրված իր կարմիր գծերը պաշտպանելու հարցում»,- ասել է նա։

Իրանագետը նաև հերքել է այն միտքը, որ Իրանում իշխանափոխությունը կարող է ազդել Իրանի կովկասյան քաղաքականության վրա: «Այս դիրքորոշումները ամրագրված են երկրի պաշտպանական դոկտրինում։ Դրանք չեն փոխվում կառավարությունների հետ։ Բոլորը պետք է հասկանան, որ Իրանի սահմանը Հայաստանի հետ ռազմավարական անվտանգության հարց է»,– ասել է նա։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ Վալիոլլահ Մադանին էլ իր հերթին նշել է, որ զորավարժություններն անցկացվել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շահերից ելնելով: Ըստ նրա, երկու երկրների միջև սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով դրանց «զգայուն դիրքը»:

Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումների հերթական ալիքի ֆոնին։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևան տանող անարգել ցամաքային ուղի։ Երևանում դա դիտվում է որպես արտատարածքային տարանցում պարտադրելու փորձ, որը սպառնում է ինքնիշխանությանը։ Թեհրանը պարբերաբար շեշտում է, որ Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն Իրանի համար «կարմիր գիծ» է։ Թեև պաշտոնական Բաքուն պնդում է, որ խոսքը միայն 2020 թվականի համաձայնագրերի շրջանակներում ամրագրված տրանսպորտային հասանելիության մասին է, բայց գործնականում ավելի ու ավելի է օգտագործում ռազմական հռետորաբանություն։ Դա հատկապես նկատելի է սահմանին փոխհրաձգությունների մասին նրա հայտարարությունների ֆոնին, որոնք Երևանը հերքում է՝ անվանելով ապատեղեկատվություն և «ճնշումների համար տեղեկատվական ֆոն պատրաստելու փորձ»։ Երևանի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Բաքուն օգտագործում է դա՝ որպես ճնշման գործիք և միջոց, որպեսզի հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Թեհրանի դիրքորոշումը ևս հարցեր է առաջացնում. մի կողմից՝ Իրանը հայտարարում է Հայաստանի կայունությանն ու տարածքային ամբողջականությանն իր հավատարմության մասին, մյուս կողմից՝ վերջերս Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել։ Այսպիսով, Թեհրանը շարունակում է հավասարակշռել իր երկու հարևանների միջև՝ փորձելով ուղղակիորեն չներքաշվել նրանց առճակատման մեջ։ Այնուամենայնիվ, Հայաստանի հետ սահմանափակ մասշտաբով այս ցուցադրական վարժանքն ընկալվում է որպես ազդանշան՝ Իրանը պատրաստ է ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում։ Բայց արդյո՞ք նա պատրաստ է գործնական քայլերի. այս հարցը մնում է բաց:

Հայ-իրանական համատեղ զորավարժությունները ոչ միայն մարտավարական զորավարժություններ են, այլ նաև քաղաքական ժեստ, որը նախատեսված է միաժամանակ մի քանի լսարանի համար։ Օրինակ՝ Բաքվի համար դա ազդանշան է ընդունելի ճնշման սահմանների մասին, առաջին հերթին՝ Զանգեզուրի հարցի համատեքստում։ Այնուամենայնիվ, զորավարժությունների մասշտաբները նվազագույն էին, դրանց ռազմական նշանակությունը՝ պայմանական, և հենց ձևաչափը (յուրաքանչյուր բանակ՝ իր տարածքում) ավելի շատ խոսում է կողմերի անտեսանելի գիծը չհատելու ցանկության, քան լիարժեք ռազմավարական դաշինքի մասին։ Առայժմ դա ավելի շատ խորհրդանիշ է, քան գործիք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնելՓաշինյանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը «Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհներըՉինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը «իշխանության ներքին լեգիտիմության հարցն է»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Կարևոր հայտարարություն՝ Քասախի և Պռոշյանի տրանսպորտի վերաբերյալ Արտակարգ դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել․ Տիգրան Աբրահամյան «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը 36 ժամյա ջրանջատումներ՝ նշված հասցեներումԹղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»Պայթյունավտանգ իրավիճակ՝ Քասախ և Պռոշյան համայնքներում․ ինչ է հայտնի (տեսանյութ)Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօր«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Քասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ» Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին․«Հրապարակ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Ծանր հանցագործությունների թիվն աճել է. թվեր. «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»ԿԿՀ բարեվարքության ուսումնասիրության վարչության նախկին պետի դատախազ ամուսնուն նույնպես ազատել են աշխատանքից. «Ժողովուրդ» Կապանի քաղաքապետին տուգանել են․ «Հրապարակ» Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»Տնամերձ հողամասում կանեփ աճեցրած ու մարիխուանա պատրաստած տղամարդը ձերբակալվել է Պուգաչովան խոսել է իր ամենամեծ թշնամիների մասին՝ զարմացնելով երկրպագուներին (տեսանյութ) Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների առկայությունը հաստատված չէ․ El Mundo Վթար Արտաշատ-Ոստան ճանապարհին. վիրավnրներ կանՆիժնի Նովգորոդում ավելի քան 30 միգրանտներ տարվել են զինկոմիսարիատներ. մանրամասներ Ոստիկաններ են ազատվել աշխատանքից Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունըԼենինի դամբարանը կփակվի Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ․ Պեսկովը հայտարարություններ է արել Մալաթիայում դանակաhարnւթյունն ավարտվել է կրակnցներով․ վիրավnր կաԼուսանկարներ՝ Խոզնավարում եղած կրակոցներից հետո Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ունիկում բալզամ ««Բելառուսի նման». Հայաստանում ցանկանում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել
Ամենադիտված