Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մշակույթի համաշխարհային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Բանակի օր, Վրաստան՝ Սիրո օր, Ղազախստան՝ Սիրահարների օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրաքաղաքի տոնի օր, Ռուսաստան՝ Ռադիոէլեկտրոնային պատերազմի մասնագետների օր, Ուկրաինա՝ Քրեական հետաքննության աշխատակիցների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Դիլիմանյան ճակատամարտը, որի արդյունքում Նազարբեկովի, Անդրանիկի և Չերնոզուբովի ղեկավարած ռուսական բանակը թուրքերին դուրս է մղել Պարսկաստանից:

1725 - Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին։

1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվել է Եղիշեն։

1840 –տեղի է ունեցել  Հայկական մարզի վերացումը և կազմվել են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։

1899 –ծնվել է  արձակագիր, թարգմանիչ Վիվանը (Անուշավան Մարգարի Ջիդեջյան)։

1902 – Հիմնադրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։

1904- օսմանյան հրամանատարությունը նախաձեռնել է նոր հարձակում Սասունում: Հայերը ստիպված դիմակայել են 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանել են Անդրանիկի գլխավորած մարտիկները, բայց ի վերջո զգացվել է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են եղել տեղի տալ:

1904– ծնվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան)։

1906– ստեղծվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ-ն, որը հանդիսանում է ամենախոշոր հայկական բարեգործական հասարակական կազմակերպություններց մեկը:

1908 – ծնվել է ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ Ֆրեդերիկ Ֆեյդին։

1929 —ԽՍՀՄ-ում մտցվել է տարիքային կենսաթոշակային համակարգ։

1941 —ծնվել է հայազգի խորհրդային և ուկրաինական կինոռեժիսյոր, սցենարիստ Ռոման Բաբայանը։

1957 –վախճանվել է  թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը։

1965 –տեղի է ունեցել  Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հանդիսավոր բացումը։

1971 –վախճանվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Բորյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չիլիի հետ։

2005- Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրվել է 20 միլիոն դոլարի վարկ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի համար։

2008-Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Յուրի Խաչատուրովը:

2010-Երևան-Իջևան ավտոճանապարհի 118-րդ կիլոմետրի հատվածը փլուզվել է սողանքի պատճառով:

2015- Եվրախորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:

2016-Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։

2018-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը և կոչ արել քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները։

2021- Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն է արել առ այն, որ  Ադրբեջանի նախագահներ Հեյդար և Իլհամ Ալիևները պարբերաբար փող են առաջարկել Ղարաբաղի համար, բայց Հայաստանի նախկին ղեկավարները մինչև Փաշինյանը, մերժել են առաջարկը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1450 —տեղի է ունեցել ֆորմինիի ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսին։

1452– ծնվել է իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, նաև բժիշկ ու գյուտարար Լեոնարդո դա Վինչին:

1795 —Լիտվան մտցվել է Ռուսական կայսրության կազմ։

1843 – ծնվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը։

1874 —Փարիզում լուսանկարիչ Նադարի արվեստանոցում բացվել է իմպրեսիոնիստ-նկարիչների առաջին ցուցահանդեսը, որտեղ չճանաչված նկարիչներ Մոնեն, Ռենուարը, Պիսսարոն, Սեզանը և Դեգան ցուցադրել են իրենց աշխատանքները։

1877 —իտալացի գյուտարար էնրիկո ֆորլանինին օդ է բարձրացրել իր ստեղծած առաջին նախա-ուղղաթիռը։

1891– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրել է իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը:

1894– ծնվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը:

1896 –կայացել է Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունն Աթենքում։

1912 –ծնվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենը։

1924 —ԱՄՆ-ում հրատարակվել է աշխարհում առաջին ավտոճանապարհների ատլասը։

1928– Տաջիկստանն արաբական այբուբենից անցել է լատինական այբուբենի օգտագործման:

1942 –ծնվել է ամերիկացի գործարար Քենեթ Լեյը, որն առավել հայտնի է որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն։

1949– ծնվել է ռուս ճանաչված երգչուհի, խորհրդային և ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերից մեկը հանդիսացող Ալլա Պուգաչովան։

1951 —Լոնդոնում էրիկ Մորին կայացրել է առաջին «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը։

1955 —ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Դեզ-Պլենզ քաղաքում Ռեյ Կրոկը բացել է իր առաջին «Մակդոնալդս» ռեստորանը։

1989– Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի են ունեցել ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ 700-ից ավելին ստացել են մարմնական վնասվածքներ:

1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվել է «Ավագ Ուրբաթի» պայմանագիրը։

1998- վախճանվել է կամբոջական քաղաքական գործիչ «կարմիր կխմերների» առաջնորդ Պոլ Պոտը։

2019 —Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում փլվել է տանիքը։

Կ. Խաչիկյան

Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համարՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԴուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) Երեւանում երթևեկության փոփոխություններ կլինեն. դրանք կգործեն ապրիլի 23-ից Ողբերգական դեպք. որդին հայտնաբերել է հոր դինՀռոմի պապի պաշտոնի համար վեց թեկնածու է պայքարում. NYP Գերմանիայում խոսել են Ուկրաինայի ապագայի մասին Ապրիլի 25-ին և 29-ին գազ չի լինի տասնյակ հասցեներումԱՄՆ-ում գնահատել են գաղտնի տվյալների արտահոսքի մասին տեղեկատվությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը Բացվել է Ֆրանցիսկոս Պապի կտակըԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Դի Կապրիոյի հուզիչ հրաժեշտը Հռոմի պապին․ «Նա փոխեց իմ աշխարհայացքը»Արեգակի բարձրացող ջերմաստիճանը ջերմոցային էֆեկտ կստեղծի Երկրի վրա. Planetary Science Սպասվում են հորդառատ անձրևներԻրանը պատրաստ է «սեղմել» ԱՄՆ-ի ձեռքըՀայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկովԵՄ առաքելությունն արձանագրել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP Խոշոր վթար՝ Կոտայքում․ 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ ենՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Իրավիճակը լարվեց․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճԱվանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերիցՊետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնելՓաշինյանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը «Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհներըՉինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը «իշխանության ներքին լեգիտիմության հարցն է»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Կարևոր հայտարարություն՝ Քասախի և Պռոշյանի տրանսպորտի վերաբերյալ Արտակարգ դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել․ Տիգրան Աբրահամյան «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը
Ամենադիտված