Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անթալիա այցը ձախողված էր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն օրերս մասնակցել էին Անթալիայի դիվանագիտական ֆորումին, մի շարք հանդիպումներ ունեցել իրենց գործընկերների հետ։ Միրզոյանը նաև հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, Ռուբինյանն էլ արդեն Երևանում տեղական ԶԼՄ-ներին և երկուսի հայտարարություններից էլ կարելի է անշեղորեն արձանագրել, որ Թուրքիան առանձնապես ցանկություն չունի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և հետևաբար, Անթալիա կատարած այցը, դրա վրա արված ծախսը և հայկական կողմի դիրքորոշումների ներկայացումն առանձնապես որևէ օգուտ չի տվել։

Մասնավորապես, թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միրզոյանը հայտարարել է, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ: Մինչ Թուրքիան հարաբերությունների կարգավորումը շաղկապում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ, Միրզոյանը հայտարարում է հակառակը։ «Եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ լինել նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։

Թուրքիան, նշենք, տարիներ շարունակ իր նախապայմանից որևէ կերպ չի հրաժարվել։ Արդեն մի քանի տարի է` երկու երկրները որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և այլ հարցերում։ Ռուբեն Ռուբինյանը, որը ֆորումի շրջանակներում հանդիպել էր իր պաշտոնակից Սերդար Քըլըչին, ապա հայտարարել, թե լավ քննարկում են ունեցել, արդեն Երևանում նշել է, որ հայկական կողմը կատարել է բոլոր պայմանավորվածությունները, իսկ թուրքական կողմն առանձնապես ոչինչ չի ձեռնարկել։ Ըստ Ռուբինյանի, այդ պայմանավորվածությունների չկատարումը Հայաստանի մեղքով չէ։ Փաստն այն է, սակայն, որ Թուրքիան լուրջ նախապայմաններ ունի և մինչև բոլոր այդ նախապայմանները չիրականացվեն, Հայաստանի հետ որևէ հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենալու։

Լիլիթ Մելոյան

Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը 36 ժամյա ջրանջատումներ՝ նշված հասցեներումԹղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»Պայթյունավտանգ իրավիճակ՝ Քասախ և Պռոշյան համայնքներում․ ինչ է հայտնի (տեսանյութ)Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօր«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Քասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ» Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին․«Հրապարակ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Ծանր հանցագործությունների թիվն աճել է. թվեր. «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»ԿԿՀ բարեվարքության ուսումնասիրության վարչության նախկին պետի դատախազ ամուսնուն նույնպես ազատել են աշխատանքից. «Ժողովուրդ» Կապանի քաղաքապետին տուգանել են․ «Հրապարակ» Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»Տնամերձ հողամասում կանեփ աճեցրած ու մարիխուանա պատրաստած տղամարդը ձերբակալվել է Պուգաչովան խոսել է իր ամենամեծ թշնամիների մասին՝ զարմացնելով երկրպագուներին (տեսանյութ) Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների առկայությունը հաստատված չէ․ El Mundo Վթար Արտաշատ-Ոստան ճանապարհին. վիրավnրներ կանՆիժնի Նովգորոդում ավելի քան 30 միգրանտներ տարվել են զինկոմիսարիատներ. մանրամասներ Ոստիկաններ են ազատվել աշխատանքից Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունըԼենինի դամբարանը կփակվի Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ․ Պեսկովը հայտարարություններ է արել Մալաթիայում դանակաhարnւթյունն ավարտվել է կրակnցներով․ վիրավnր կաԼուսանկարներ՝ Խոզնավարում եղած կրակոցներից հետո Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ունիկում բալզամ ««Բելառուսի նման». Հայաստանում ցանկանում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել«Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառըՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել «Փողը լռություն է սիրում». Փաշինյանի մերձավորները դուրս են բերում իրենց գումարները Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը 16-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով կա ձերբակալված․ ով է նա«Վատիկանը մշակութային-պատմական պայքարի մեջ է մտել Ադրբեջանի կողմից» Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապըԾնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը. պատմության այս օրը (21 ապրիլ) Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում Ալիևը կմեկնի Չինաստան Հայտնի է «Վերջին դասի» օրը 36 ժամ ջուր չի լինիՈվ է Սվաճյան փողոցում մահացած քաղաքացինԱյս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչԱդրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, պայքարի վճռականությունը կոտրելը․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված