Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ

Կուսակցության հիմնադրման 35-ամյակի առթիվ

Հաստատված է ՀՀԿ խորհրդի նիստում, 2025թ.ապրիլի 14-ին

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իր հիմնադրման 35-ամյակին նվիրված խորհրդի նիստում, հիմք ընդունելով կուսակցության տասնամյակների գործունեությունը և անցած ճանապարհի այս հանգրվանում անդրադառնալով հռչակած նպատակներին՝

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Վերահաստատում է իր նվիրվածությունն ու հավատարմությունը ազգային պահպանողական արժեքների վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությանը, որով առաջնորդվել է հիմնադրման օրվանից:

• Պատիվ է համարում, որ Հանրապետական կուսակցությունը՝ ծնված անկախության համար պայքարից և Արցախյան ազատագրական շարժումից, շարունակում է ծառայությունը Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման պատվախնդիր գործին՝ ամուր կանգնած մնալով ազգային շահերի պաշտպանության դիրքերում:

• Երախտագիտությամբ է հիշում և հարգանքի տուրք մատուցում կուսակցության հիմնադիրների և առաջնորդների՝ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակին, ովքեր կայացրին ու պահպանեցին Հանրապետական կուսակցությունը՝ որպես ազգային արժեքների պաշտպան կառույց և ազատ, անկախ, ինքնիշխան հայկական պետականության պաշտպանության դիրքերում ամուր կանգնած քաղաքական կազմակերպություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Արտահայտում է իր խոր մտահոգությունը 2018 թվականից ի վեր՝ վերջին յոթ տարիներին,Հայաստանի իշխանությունների արկածախնդիր քաղաքականության հետևանքով հայ ժողովրդին և հայոց պետականությանը պատուհասած աղետների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպաշտպանելու, Արցախը թշնամուն ամբողջությամբ հանձնելու և հայ ժողովրդի երեք տասնամյակի զոհողությունների ու պայքարի արդյունքը ի չիք դարձնելու, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախահայության քաղաքական, իրավական, սոցիալական իրավունքներիպաշտպանությունից հրաժարվելու և Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանելու ուՀայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու թշնամաբարո քաղաքականության վերաբերյալ:

• Կտրականապես մերժում է ՀՀ ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, թուլացրել անվտանգությունը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները:

• Դատապարտում է պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած մեր հայրենակիցների որոնողական աշխատանքների, Արցախի պատանդառված քաղաքական և ռազմական ղեկավարության ու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ենթարկվող բազմաթիվ հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը, ինչպես նաև միջազգային ազդեցիկ դերակատարների, համապատասխան կառույցների ու կազմակերպությունների, իրավապաշտպան հանրության ոչ բավարար հետևողականությունն ու առ այսօր անարդյունավետ քայլերը:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Պնդում է, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես ազգային շահերի վրա՝ մերժելով ցանկացած այլ մոտեցում:

• Վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը, որի ամբողջական բովանդակությունը առ այսօր գաղտնի է պահվում հայ հասարակությունից, չի պաշտպանում Հայաստանի կենսական շահերը, ավելին՝ վտանգում և լրջագույն հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի ապագան:

• Համոզված է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է շտկել իրավիճակը:

• Ընդգծում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։

• Արձանագրում է, որ ՀՀԿ կառավարման տարիներին որդեգրված արտաքին հավասարակշռված քաղաքականության արդյունքում հնարավոր է դարձել հաջողությամբ պահպանել փոխշահավետ հարաբերություններ միաժամանակ թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրոպական միության հետ՝ ամուր գրավական դառնալով Հայաստանի տնտեսությունը ոչ միայն փլուզումից փրկելու, այլև զարգացման հեռանկարներ ու լայն հնարավորություններ բացելու տեսանկյունից:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Հաստատակամորեն ամրագրում է իր տեղն ու դերը ազգային արժեքները ոտնահարող և պետական շահերն ուրացող ներկա կառավարիչների դեմ անհաշտ պայքարում։

• Հրամայական է համարում կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ հայության ազգային նպատակների պաշտպանության,որի շուրջ պետք է միավորվեն բոլոր հայրենասեր ուժերը՝ մի կողմ դնելով առկա տարաձայնությունները:

• Սահմանում է երեք առաջնահերթություն իշխանափոխությունից հետո՝

1) երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր՝անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին և ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները,

2) ՀՀ Զինված ուժերի մարտունակության վերականգնում՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան,

3) մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում և Հայաստանի Հանրապետության դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից՝ վերարժևորելով ու նոր իմաստ հաղորդելով ՀՀարտաքին հարաբերությունների քաղաքական, տնտեսական և անվտանգայինբաղադրիչներին:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Ընդունում է, որ ՀՀ քաղաքական կազմակերպությունները, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը, պետք է աշխատեն վերականգնել հանրային վստահությունը՝ սկզբունքային գործողությունների և ազգային շահերին իրապես նվիրվածության ճանապարհով:

• Հաստատում է, որ Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն որոշ այլ քաղաքական դերակատարների, երբեք չի ունեցել և չի ունենա առաջնորդի պաշտամունք, և ՀՀԿ յուրաքանչյուր անդամ առաջնորդվել ու առաջնորդվելու է համոզվածությամբ, որ կուսակցությունը պատկանում է իր բոլոր անդամներին, այլ ոչ թե որևէ անհատի կամ խմբի:

• Ծրագրում է ներդնել կուսակցության արդիականացման եռահենասյուն մոտեցում՝ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

• Ամրագրում է, որ բարեփոխումների հիմքում ընկած են լինելու հետևյալ հենասյուները՝

1) կուսակցական կառույցների արդիականացում,

2) գաղափարական հիմքերի ամրապնդում՝ նոր իրողություններին համահունչ,

3) այլընտրանքային ծրագրերի մշակում:

• Առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ այս ճանապարհին հիմնվելու է «Ազգայինը համամարդկային է, պահպանողականությունը՝ արդիական, արարչականը՝ իրական» սկզբունքի վրա։

• Հանձնառություն է ստանձնում ստեղծել կուսակցության բարեփոխումների և արդիականացման հանձնաժողով, որը կմշակի գալիք համագումարին այս մասով ներկայացվելիք առաջարկությունները՝ կուսակցության հետագա գործունեության և գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով:

• Պատրաստվում է հերթական համագումարում, ընդունված կարգով, մանրամասն քննարկել կուսակցական ծրագրերը՝ մրցունակ, իրատեսական, ժամանակակից և այլընտրանքային լուծումներով ծրագրերի համատեքստում, ինչպես նաև վերլուծել իրականացված աշխատանքը, անդրադառնալ խնդիրներին, թերություններին և դրանց շտկման հնարավորություններին:

ԱՄՓՈՓԵԼՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ՝ ՄԵՆՔ.

• Վերահաստատում ենք մեր դերը՝ որպես հայկական պետականության և ազգային արժեքների պաշտպանության հիմքերում կանգնած քաղաքական ուժ, որպես մեր Հայրենիքի արտաքին և ներքին բոլոր սպառնալիքների դեմ ամուր պատվար:

• Կոչ ենք անում կուսակցության բոլոր անդամներին՝ առաջնորդվել պատվախնդրությամբ և հավատով՝ առաջին հերթին սեփական ուժերի նկատմամբ, քանի որ այս վճռորոշ ժամանակաշրջանում մենք դիմակայում ենք մեր ժողովրդի և պետության առաջ ծառացած ծանրագույն մարտահրավերների:

• Խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում մերժել պառակտվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը և ատելությունը, որոնցով վարակվել է մեր հասարակությունը, և միավորվել ընդհանուր ազգային նպատակների շուրջ:

• Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը՝ անկախ դժվարություններից, հիշելով, որ «ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն 

Արեգակի բարձրացող ջերմաստիճանը ջերմոցային էֆեկտ կստեղծի Երկրի վրա. Planetary Science Սպասվում են հորդառատ անձրևներԻրանը պատրաստ է «սեղմել» ԱՄՆ-ի ձեռքըՀայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկովԵՄ առաքելությունն արձանագրել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP Խոշոր վթար՝ Կոտայքում․ 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ ենՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Իրավիճակը լարվեց․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճԱվանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերիցՊետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնելՓաշինյանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը «Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհներըՉինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը «իշխանության ներքին լեգիտիմության հարցն է»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Կարևոր հայտարարություն՝ Քասախի և Պռոշյանի տրանսպորտի վերաբերյալ Արտակարգ դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել․ Տիգրան Աբրահամյան «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը 36 ժամյա ջրանջատումներ՝ նշված հասցեներումԹղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»Պայթյունավտանգ իրավիճակ՝ Քասախ և Պռոշյան համայնքներում․ ինչ է հայտնի (տեսանյութ)Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօր«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Քասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ» Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին․«Հրապարակ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Ծանր հանցագործությունների թիվն աճել է. թվեր. «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»ԿԿՀ բարեվարքության ուսումնասիրության վարչության նախկին պետի դատախազ ամուսնուն նույնպես ազատել են աշխատանքից. «Ժողովուրդ» Կապանի քաղաքապետին տուգանել են․ «Հրապարակ» Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»Տնամերձ հողամասում կանեփ աճեցրած ու մարիխուանա պատրաստած տղամարդը ձերբակալվել է Պուգաչովան խոսել է իր ամենամեծ թշնամիների մասին՝ զարմացնելով երկրպագուներին (տեսանյութ) Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների առկայությունը հաստատված չէ․ El Mundo Վթար Արտաշատ-Ոստան ճանապարհին. վիրավnրներ կան
Ամենադիտված