Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ներկայումս Ռուսաստանը եվրոպական երկրներից Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակի աճ է գրանցում։ Այս մասին հայտարարել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք (Ռուսաստանը և Բելառուսը- խմբ․) տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: Մենք զգում և տեսնում ենք, որ եվրոպական երկրները, հատկապես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, բարձրացնում են ուկրաինական հակամարտության շուրջ էսկալացիայի մակարդակը»,- ասել է ՌԴ ԱՀԾ ղեկավարը։