Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանի իշխանությունները պահանջել են իրենց ավիաընկերություններից դադարեցնել ամերիկյան Boeing ինքնաթիռների ներկրումը, նաև ամերիկյան ընկերություններից ինքնաթիռների սարքավորումների և մասերի ցանկացած գնում՝ ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմի ֆոնին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։
«Չինաստանը հրամայել է իր ավիաընկերություններին դադարեցնել Boeing Co.-ի ավելի շատ ինքնաթիռների մատակարարումը որպես առևտրային պատերազմի մի մաս, որի հետևանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 145% մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների վրա», - գործակալությանը հայտնել են խնդրին ծանոթ մարդիկ:
Իշխանությունները նաև դիտարկում են օգնություն տրամադրելու ավիաընկերություններին, որոնք վարձակալում են Boeing ինքնաթիռներ և կարող են ավելի բարձր ծախսեր ունենալ։