Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում ի՞նչ էր ասում Փաշինյանը՝ խոսքը զուգահեռելով մարմնի ու ձեռքերի «պարային» շարժումներով կամ ինտենսիվ թափահարումներով: Դե, շատ բան էր ասում, լիքը՝ ջուր, լիքը՝ մանիպուլ յացիա, լիքը՝ պաթոս, որոնք, կարծես, մեկ նպատակ ունեին՝ քննարկեք ինձ, ասեք՝ ինչ ուզում եք, կարևորը՝ ցավոտ հարցերի մասին քննարկում չլինի: Այդ ամենին անդրադառնալն անլուրջ կլիներ: Բայց մի թեմա, ամեն դեպքում, ականջ սղոցեց: Վարչապետի պաշտոնն զբաղեցնողն ասում էր, թե ընդդիմադիրներն իրեն ու իր կառավարությանը, իբր, մեղադրում են, որ իրենք «բյուջե են լցնում»: Հա, ու խոսում էր այնպես ու այնպիսի համոզված տոնայնությամբ, թե «նախկիններն», իբր, պետական բյուջեն չէին «լցնում» կամ դատարկ էին թողնում:

Միանգամից հստակեցնենք, որ Փաշինյանի այդ պնդումները, մեղմ ասած, սուտ են: «Նախկինները» նույնպես կարողանում էին «բյուջե լցնել», ավելին, օրինակ՝ 1998-2008 թվականների միջակայքում ՀՀ բյուջեի «տարողությունը» գրեթե տասնապատկվել է, մի քանի հարյուր միլիոն դոլարից հասնելով շուրջ 2,5 միլիարդ դոլարի: Սա, եթե չխոսենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) թռիչքաձև աճից՝ նույն 1998-2008 թվականներին:

Երկրորդ, որ տվյալ պարագայում ավելի էական է. ոչ մի ընդդիմադիր գործիչ կառավարությանն ու այն գլխավորող Փաշինյանին չի քննադատում այն բանի համար, որ վերջինները զբաղվում են պետական բյուջեի մուտքերն ապահովելով: Դա, մեր մեջ ասած, գործադիր իշխանության, իր ֆինանսահարկային կառույցների անմիջական աշխատանքային պարտավորություններից մեկն է: Այնպես որ, Փաշինյանը մանիպուլ յացիա է անում, պարզ ասած՝ խեղաթյուրում է իրականությունը:

Պետական բյուջեի մուտքերն ապահովելու, Փաշինյանի բառամթերքով ասած՝ «լցնելու» մեջ, ինքնին, վատ բան չկա: Դա, անխոս, կարևոր է ու անհրաժեշտ: Բուն հարցը (նաև մեղադրանքները, ինչը խեղաթյուրում էր Նիկոլ Փաշինյանը) այն է, թե ինչպե՛ս ու ինչի՛ (կամ ինչերի) հաշվին է լցվում այդ բյուջեն: Մյուս հարցն էլ այն է, թե ինչի (կամ՝ ինչերի) միջոցով է արվում դա, առավել ևս՝ ինչի (ինչերի) վրա են ծախսվում պետական բյուջեում հավաքված գումարները: Ի վերջո, «բյուջեն լցնելը» ինքնանպատակ չէ: Ո՛չ մի կերպ ինքնանպատակ չէ:

Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կառավարությունը բյուջեն լցնելու համար ավելի ու ավելի ամուր են սեղմում հասարակության, հատկապես փոքր ու միջին բիզնեսի պարանոցը պարուրած հարկային վզափոկը (թող ներեն մեզ «հերոս-հարկատուները» այդ արտահայտության համար): Ու այն, որ բիզնեսը, տնտեսվարողները, մեծ հաշվով՝ հասարակությունը շնչահեղձ է լինում օրեցօր ավելացող հարկերից ու տուրքերից, ամենից ցայտուն վկայում են նույն կառավարության թիվ 1 մասնաշենքի դիմաց օրումեջ տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ակցիաները:

Մենք դեռ չենք խոսում «տեղական վճարների» դրակոնային ավելացումներից, տուգանքներից, այլ նմանօրինակ նկրտումներից, քաղաքացիների դեմ, պատկերավոր ասած՝ մի գրպանից մյուս գրպանը թղթադրամը «տեղափոխելու» վրա հարկեր սահմանելու իշխանական ցանկություններից: Չենք խոսում ուղեվարձի, «կամիր գծերի» թանկացումից, բառացիորեն ամեն ինչից «կոպեկ քերելու» իշխանական գործելակերպից:

Այսինքն, Փաշինյանի իշխանությունը ինչի՞ հաշվին է «բյուջեն լցնում»: Լցնում է ոչ մի կերպ չարդարացված, չհիմնավորված, արհեստականորեն բարձրացված հարկերի, տուրքերի ու, չմոռանանք, երկրի պարտքը կտրուկ ավելացնելու հաշվին:

Լավ, իսկ ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման քայլերի: Վերջին հաշվով, այնտեղ հո բոլոր աշխատասենյակներում «ամբիոնապարերով» չեն զբաղվո՞ւմ, գոնե մի քանի մասնագետ պետք է լինի: Պետք է, ու կան: Իսկ մասնագետները դառնությամբ արձանագրում են, որ ռեէքսպորտի «հեքիաթն» ավարտվում է, իսկ բյուջեի եկամուտները՝ նվազում: Դրա հետևանքով բյուջեի դեֆիցիտը, շատ հնարավոր է, վերածվի լիակատար ճեղքվածքի: Այստեղ նույնիսկ արտաքին պարտքի ավելացումը կարող է չօգնել, քանի որ դրա մի մասն էլ գնում է դրանից առաջ վերցրած մյուս վարկերի սպասարկմանը:

Հայաստանի տնտեսությունն այսօր իսկապես վարկային ասեղի վրա նստած անհուսալի վարկառուի է հիշեցնում, որ պարտք է վերցնում՝ այլ պարտատերերին վճարելու համար: Լավ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը նորանոր պարտքեր անում, ինչո՞ւ է հարկային բեռն ավելացնում: Գաղտնիք չկա. հարկային բեռն ավելացնում են, որովհետև բյուջեի մուտքերի ապահովման, իրական տնտեսական աճի վրա հիմնված եկամուտների սպասումներ չունեն:

Ու մարդիկ մի կերպ, ինչպես ասվում է՝ ճռռալով, մուծում են հարկերն էլ, տուրքերն էլ: Միայն տնտեսվարողները չէ: Մնացած բոլորս էլ վճարում ենք բարձրացած գների, թանկացած ծառայությունների միջոցով: Վերջին հաշվով, այդ ամենը մեր գրպանից ու, ինչպես սիրում են ասել, ժողովրդի ջանից է գնում:

Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում «հերոս-հարկատուների»՝ այդքան զոհողություններով վճարած հարկերը: Դա էլ գաղտնիք չէ: Օրինակ՝ ահռելի միջոցներ են ծախսվում Փաշինյանի կեցավայրի ու նրա «ընտանյոք» գործուղումների վրա, Փաշինյանի թիկնազորքի սպասարկման ու անհրաժեշտ վառելիք-մեքենաների վրա: Ահռելի միջոցներ են մսխվում նրա թիմակիցների տուրիստական «գործուղումների» վրա, էլ ավելի շատ՝ իշխանական այդ ամբողջ «բանակին» անիմաստ պարգևավճարումների վրա: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ու մյուս քպականների բարեկեցության վրա:

Մի խոսքով, ոչ մեկը չի ասում, թե բյուջեն լցնելը, առհասարակ, վատ բան է: Հակառակը՝ դա կարևոր է: Բայց դրա համար էլ ձև կա, այլ ոչ թե՝ բոլորին հարկերով խեղդելով, ճնշելով, սնանկացնելով: Ո՞ւմ է պետք «լցված» բյուջեն, եթե դրա հետևանքով պետք է տասնյակ հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ սնանկանան, փակեն բիզնեսը, դառնան անգործ, բազմաթիվ քաղաքացիներ էլ՝ գործազուրկ: Ի՞նչ շահ «բյուջե լցնելուց», եթե դրա հետևանքով մարդկանց իրական եկամուտները պիտի նվազեն, մարդիկ պիտի նստեն «չոր վերմիշելի» ու «զտած ձեթի» վրա, իսկ որպես «պարգև» ստանան հեռուստաէկրանային տեսարան՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի «ամբիոնապարով»..

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պետական ​​Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետոՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջՆախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է
Ամենադիտված