Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է լրացում կատարել Քրեական օրենսգրքում: Նախագծի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է օրենսգրքի՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը վերտառությունը կրող 482-րդ հոդվածում ավելացնել երկրորդ մաս: Մասնավորապես՝ պատասխանատվություն նախատեսել նաև նույն արարքի համար, որն անզգուշությամբ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ ազատությունից զրկման կամ առաջացրել է առողջությանը ծանր վնասի պատճառում կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք:

Քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար: Արդարադատության՝ որպես դատական համակարգի կարևորագույն գործառույթի պաշտպանության և անխափան իրականացման հրամայականով պայմանավորված, ինչպես նաև միջազգային չափանիշների համաձայն՝ դատավորներին տրվում է անձեռնմխելիություն իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և պատշաճորեն կատարելու համար։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ վերջիններս ազատված են պատասխանատվություն կրելուց: Ժողովրդավարական հասարակությունում դատավորը չի կարող բացարձակ անձեռնմխելիություն ունենալ: Այլ է հարցը, որ դատավորների՝ արդարադատություն և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս, քրեական պատասխանատվության ենթարկելու շեմը պետք է բավականին բարձր լինի։ Իրավաչափորեն և արդարացիորեն պետք է առավել բարձր լինի նաև դատավորի կողմից այս կամ այն շահագրգռվածությունից կամ շահից դրդված՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքերում որոշակի ծանր հետևանքների առաջացման պատշաճ գնահատականը և իրավական ամրագրումը:

Դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում չեն բացառվում այնպիսի իրավիճակներ, երբ դրա արդյունքում անձը դատապարտվի ազատազրկման կամ նման դատական ակտի կայացմամբ պայմանավորված այս կամ այն անմեղ անձն ինքնասպանություն գործի կամ լուրջ (այդ թվում՝ հոգեկան) հիվանդություններ ձեռք բերի կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կրի և այլն: Նման դեպքերում դատավորի պատասխանատվության աստիճանը պետք է իրավաչափորեն առավել բարձր լինի և ստանա համաչափ իրավական գնահատական:

Նշվում է, որ երբ դատավորն իր իշխանական լիազորություններն ի վնաս պետական շահերի է օգտագործում, այսինքն՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ է կայացնում և դրա արդյունքում անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջանում, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մասով՝ արարքի հասարակ տեսակի համար, իսկ մնացած պաշտոնատար անձինք նույն արարքը կատարելու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ծանրացնող հանգամանքներով կատարված արարքի համար: Հարկ է նկատել նաև, որ պատժի առումով ևս էական տարբերություն է առկա, մասնավորապես՝ 482-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ է նախատեսված ի թիվս այլնի նաև ազատազրկում մեկից չորս տարի ժամկետով, իսկ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համար՝ ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով
Ամենադիտված