Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր ղեկավարի գործունեությունն ու կառավարման ժամանակահատվածը գնահատելու համար հարկավոր է կիրառել համակողմանի և բազմաշերտ վերլուծություն, որը ներառում է ինչպես քաղաքական, տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքական արդյունքները, այնպես էլ հասարակության ընկալումն ու պատմական համատեքստը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է դիտարկել, թե տվյալ ղեկավարն ինչ ժառանգություն է ստացել, և ինքն ինչ ժառանգություն է թողել հետագա սերունդներին կամ առնվազն հետագա իշխանություններին։

Նիկոլ Փաշինյանն արդեն 7 տարի պաշտոնավարում է, ու հաջորդ ընտրությունների շեմին նա և իր թիմը փորձում են իրենց կառավարման ժամանակահատվածը ներկայացնել որպես աննախադեպ ձեռքբերումների փուլ։ Նման հերթական «թատրոնի» ականատես եղանք ապրիլի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։ Ընդ որում, նա անդրադառնում էր ոչ միայն անցյալ տարվա արդյունքներին, ինչպես ակնկալվում էր, այլև հետ էր գնում դեպի 2018 թվական։ Օրինակ՝ նա նշում էր, որ 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ աճ է գրանցել, իսկ բյուջեի եկամուտներն էլ դրան համապատասխան ավելացել են։ Բայց պետք է նկատել, որ Հայաստանի գրանցած աճի մեջ ոչ մի արտառոց հանգամանք չկա, դա ընդամենը ենթադրում է բնականոն զարգացում։ Դեռ ավելին՝ ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում Հայաստանը կարող էր ավելի բարձր տնտեսական արդյունքներ գրանցել։ Ավելին, տնտեսության ներուժն ամբողջովին չի օգտագործվել, ու տնտեսական աճի առյուծի բաժինը գրանցվել է ուղղակի արտաքին գործոնների ազդեցության պայմաններում։ Ստացվում է, որ ձեռքբերում պետք է համարել անգամ այն, որ հետընթաց չենք ունեցել։ Այսինքն, պետք է գոհ լինենք, որ դեռ տնտեսություն ունենք։ Մյուս կողմից էլ՝ թանկացումներն այն աստիճանի են, որ այս տարիների ընթացքում մարդկանց եկամուտների ավելացումը, եթե դրանք կան էլ, ընդհանրապես չի զգացվում։ Նույնիսկ հակառակը: Հարկերի ու տուրքերի ավելացումն էլ ընկնում է հասարակ սպառողի ուսերին, քանի որ տնտեսվարողներն ավելացնում են ապրանքների գները, որպեսզի իրենք նույն շահույթն ունենան։

Զավեշտալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե վենդետա չեն արել։ Իսկ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների նկատմամբ իրականացվող տեռորն ինչի՞ արդյունք են՝ նամանավանդ ընտրական գործընթացներին զուգահեռ։ Առավել ևս՝ այդ գործերն այնքան փնթի էին կարված, որ որոշ ժամանակ անց քանդվում են, ինչն ինքնին խոսում է դրանց քաղաքական բաղադրիչի մասին։ Նման դեպքերն այնքան շատ են, որ դժվար է անգամ թվարկելը։

Հասկանալի է, որ Փաշինյանը չի խոսում այն ամենի մասին, ինչի արդյունքում ստեղծվել է առկա ծանրագույն վիճակը: Չի խոսում այն մասին, որ մեր հանրային դաշտ է ներմուծել բոլորովին նոր բացասական երևույթներ, որոնցից ամենացայտունը հանրության տարբեր հատվածների միմյանց դեմ հանելը, թշնամացնելն ու ատելություն սերմանելն է։ Եվ առաջին անգամ է, որ քաղաքական դաշտի շարժիչ ուժը դառնում է հենց ատելությունն ու թշնամությունը։ Դրա վկայությունն է նաև այն, որ իր քաղաքական շահերն առաջ տանելու համար Փաշինյանը ոչ թե ներկայացնում է իր չափելի ձեռքբերումներն, այլ միացնում է «նախկիններին» մեղադրելու հին սկավառակը՝ անընդհատ պոպուլիզմի դոզան ավելացնելով և ջղաձգումների մեջ հայտնվելով։

Բայց միայն ատելության քարոզիչ լինելով չէ, որ Փաշինյանը կմնա պատմության մեջ, շատ ավելի մեծ բացասական երևույթներ ու կորուստներ կան։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ հենց իր կառավարման ժամանակաշրջանում էր, որ պատերազմում շատ ծանր պարտություն կրեցինք, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցանք, լիովին կորցրեցինք Արցախն իր բոլոր ռեսուրսներով։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ իր անունը պատմության էջերում կդրոշմվի նրանով, որ միակ ղեկավարն է, ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որի արդյունքում Հայաստանի անվտանգությունը դարձել է մեծապես խոցելի, թշնամին զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Նա խոսում է և կխոսի այն մասին, որ իր օրոք անընդհատ քանդվող ճանապարհներ են ասֆալտապատել կամ նորոգել: «Ափսոս», բայց արդեն դրա մասին ոչ ոք չի հիշի։ Ահա այսպիսին է Փաշինյանի գլխավոր «ձեռքբերումը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պետական ​​Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետոՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջՆախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Ամենադիտված