Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հանդիպումը շատ պատահական է տեղի ունեցել: Հայրիկս մեքենաներ է վերանորոգում: Գնելն իր քեռու հետ եկել էր հայրիկիս մոտ, որ քեռու մեքենան նորոգեն: Նա դեռ բանակ չէր զորակոչվել: Այդ ժամանակ է ինձ տեսել: Ես դպրոցական էի, ութերորդ դասարանում էի սովորում: Մեքենայի պատրվակով սկսեց գնալ-գալ: Մի օր էլ մոտեցավ, խոսեցինք, ասաց, որ հավանում է ինձ: Հետո եկավ իր բանակ զորակոչվելու ժամանակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գոհարը՝ Գնելի կինը:

Բանակում ծառայելու ամիսներին Գնելի և Գոհարի շփումը շարունակվում է: «Սիրահարվեցի իրեն: Իր վարքագիծը, չափվածձևված խոսքը, ամեն ինչ նպաստեց, որ սիրահարվեմ: Հիշում եմ՝ գալիս էր, մեր դպրոցի բակում կանգնում, գյուղի տղաների հետ զրուցում: Իր ներկայությամբ ցույց էր տալիս, որ հավանում է ինձ: Ծառայելու ժամանակ ինձ նվերներ էր ուղարկում, ծանոթների միջոցով՝ նամակներ: Այդ ժամանակ հեռախոսներն այդքան տարածված չէին: Մերոնք համաձայն չէին, քանի որ ասում էին՝ Ախպրաձորը հեռու է, մի քիչ կտրված գյուղ է: Իսկ Գնելն արձագանքում էր՝ մեկ է, տանելու եմ Գոհարին, չհամաձայնեք, կփախցնեմ»:

Գնելը ծնունդով Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղից է: Գերազանց առաջադիմությամբ սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Այն ավարտելուց հետո ընդունվել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ, սովորել է իրավաբանի մասնագիտացմամբ: 2005 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ծառայել է Արցախում: Վերադառնալով զինվորական ծառայությունից՝ շարունակել է ուսումը: «Դպրոցն ավարտեցի, սպասեցի, վերադարձավ բանակից: Վերադառնալուց հետո որոշ ժամանակ շփվեցինք, իսկ հետո ընտանիք կազմեցինք: Հաղթահարել ենք բոլոր դժվարությունները, պահպանել մեր սերն ու ընտանիքը: Նվիրված ամուսին ու հայր էր: Մենք երեք տղա ունենք»:

Ամուսնու բնավորության, մարդկային տեսակի մասին խոսելիս Գոհարն ասում է՝ անկեղծ էր, բոլորին օգնության ձեռք մեկնող: «Ընկերասեր էր, ծնողասեր, անսահման հարգանք ուներ ծնողների ու եղբոր նկատմամբ: Անկեղծություն էր սիրում, այսպիսի բնորոշում կարող եմ տալ՝ մաքուր, պարզ մարդ էր: Բոլորի հանդեպ լավ էր տրամադրված, մշտապես օգնության ձեռք էր մեկնում բարեկամին, հարևանին, յուրաքանչյուր մարդու, ով ուներ դրա կարիքը: Սրան զուգահեռ՝ խիստ էր իր ծառայության մեջ, արդարության կողմնակից էր»:

2017 թվականին Գնելն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այնուհետև, ստանալով ավագ լեյտենանտի կոչում, շարունակել է ծառայությունը Հայաստանի զինված ուժերում: Նույն թվականին ծառայության է անցել Քարվաճառի N զորամասում: «Բանակում ծառայելու տարիներին մայրիկին ասել էր՝ ուզում եմ ծառայությունս այստեղ շարունակել, դառնալ զինվորական: Ծնողները թույլ չէին տվել: Մայրիկն իրեն համոզել էր վերադառնալ: Բայց սիրում էր զինվորականի գործը: Մեր երկրորդ տղայի ծնվելուց հետո որոշեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում շարունակել կրթությունը»: Գոհարն ասում է՝ ամուսինը երեք տարի ծառայել է Քարվաճառում, մասնակցել 44-օրյա պատերազմին: Ծանր մարտերի ժամանակ ստացել է վիրավորում: Բուժվելու նպատակով դուրս է եկել ծառայությունից: 2021 թվականին կրկին վերադառնալով ծառայության՝ տեղափոխվել է Սիսիան, եղել է Իշխանասարում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Սոթքի զորամասում՝ որպես դասակի հրամանատար:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով: «Սեպտեմբերի 12-ի գիշերը, երբ կրակոցների ձայնը լսեցի, զանգեցի իրեն, անհասանելի էր: Բայց հետ զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Առաջին դեպքը չէր, որ կրակում էին: Ինչ էլ լիներ, Գնելը միշտ զանգահարում էր տուն: Մեկ անգամ էլ գիշերը ժամը երկուսին խոսեցինք, էլի հանգստացրեց ինձ՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է. «Չվախենաս, երեխեքի հետ մնա տանը, տեղ չգնաս»: Արձագանքեցի՝ մաման, նկատի ունեի սկեսուրիս, ասում է՝ իջնենք ներքև, բայց Գնելն ասաց, որ դրա կարիքը չկա, ամեն ինչ կկարգավորվի, ընդամենը կրակոցներ են: Մի ընթացք զանգում էի իրեն, էլի անհասանելի էր: Վերջին անգամ սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ հինգ անց տասն է զանգահարել, այն էլ՝ ուրիշ հեռախոսահամարով. «Հեռախոսս կորցրել եմ, եթե զանգես ու անհասանելի լինեմ, իմացի, որ հեռախոսս մոտս չի»: Այդ ժամանակ Գնելն ասաց՝ մի բան այն չի, երեխեքիս լավ կնայես, չվախենաս, Գոռն այդտեղ է: Գոռն ամուսնուս եղբայրն է»: Սա Գնելի ու Գոհարի վերջին զրույցն էր: Իսկ հետո ընտանիքը սկսեց փնտրել նրան: «Շատ փնտրեցինք իրեն, հետո մեզ ասացին, որ այդտեղից որևէ մեկը ողջ չի մնացել, դիրքերը վերցրել են: Տասն օր սպասել եմ իրեն, աչքս մնաց այդ սարին, մինչև հիմա էլ նայում եմ այդ սարին ու մտածում, որ գալու է»:

Գնելն անմահացել է սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի N դիրքում ԱԹՍ-ի հարվածից: «Սեպտեմբերի 22-ին ենք իրեն տուն բերել: Գնելին Շուշի են տարել, այնտեղից տեղափոխել Գորիս, այնտեղ արդեն իրեն նկարներով ճանաչել են: Այդ ընթացքում մենք մեծ հույսով սպասում էինք իրեն, ոմանք ասում էին՝ գուցե գերեվարվել է, նկարներ էին ցույց տալիս, մյուսներն էլ ասում էին՝ անտառներում է: Այդ սպասումը մինչև հիմա էլ կա, ուղղակի այն պահին, երբ իրեն եռագույնով տուն բերեցին, սպասման ձևը երևի փոխվեց»:

Ապրելու ուժի մասին: «Ես իրեն անսահման շատ եմ սիրել: Իրեն իմ անավարտ սերն եմ համարում: Իսկ հիմա տղաներիս համար եմ ապրում: Ցավը շատ խորն է, ինձ համար կյանքի գույները սևացել են, կյանքիս իմաստը երեխաներս են: Իրենց էլ ասում եմ՝ պապան միշտ մեզ հետ է: Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, որ հերոսի զավակներ եմ մեծացնում, բայց իմ սերն անավարտ մնաց, իսկ աչքս՝ Վարդենիսի սարերին»:

Գոհարն ասում է՝ սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո Ախպրաձորը սահմանամերձ գյուղ է, և հենց դա է պատճառ դարձել, որ հիմա Գնելը ոչ թե հայրենի գյուղում է, այլ Երևանում: «Իր մայրիկն այս ցավին չդիմացավ, մի քանի ամիս հետո մահացավ»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ՀՀ ՊՆ պատվոգրով: Ախպրաձորի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի դասասենյակն անվանակոչվել է Գնելի անունով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան
Ամենադիտված