Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն գրում է, որ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի կառավարությանն ու քաղաքացիներին «տոնուսի տակ պահել»: Ադրբեջանի համար ԼՂ հակամարտության հաղթական ավարտից հետո նա կա՛մ սպառնում է հայերին պետականության լիակատար կորստով, կա՛մ ավելի բարի է դառնում։ Օրինակ՝ 2025 թվականի սկզբին Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն» և խոստացել անհրաժեշտության դեպքում հաղթահարել այդ ֆաշիզմը։ Ըստ էության, դա ակնհայտորեն ենթադրում է հայկական պետականության կործանում կամ Հայաստանի համար լավագույն դեպքում արդեն հայկական տարածքի մի մասի կորուստ:

Հետո, սակայն, Ալիևի հռետորաբանությունը մեղմացել է։ Նա սկսել է ասել, որ Ադրբեջանը կբավարարվի ընդամենը մի «մանրուքով», այն է՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային ճանապարհով։ Խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Հայերի համար դա հարավային Հայաստանն է, իսկ ադրբեջանցիների համար՝ «պատմականորեն իրենց հողը՝ բուն Արևմտյան Ադրբեջան»։

Հիմա էլ Իլհամ Հեյդարովիչը կրկին սկսել է կոշտ խոսել: Ապրիլի 9-ին, ելույթ ունենալով Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում, նա խոսել է հայկական սպառնալիքի մասին։ Հայաստանում, նկատել է նա, ատամները կատաղի սեղմում են ու արագ զինվում՝ երազելով Ղարաբաղի պարտության համար ռևանշի մասին։ «Մենք արեցինք այն, ինչ բացարձակ օրինական էր։ Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրեցինք անջատողականությանը և վերահսկողության տակ առանք մեր սահմանները։ Մեզ համար այդ հարցը փակված է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքներն ու հնարավոր վտանգները։

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակահարված տալու: Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք զգալի ռեսուրսներ ծախսել մեր ռազմական հզորության ամրապնդման վրա։ Դա այն պատճառով չէ, որ մենք պլանավորում ենք, այսպես կոչված, ագրեսիա։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք՝ որպես ագրեսիայի զոհեր, ցանկանում ենք, որ կարողանանք պաշտպանվել և պատժել Հայաստանին, եթե նա որոշի մեզ նորից վնասել»,– ասել է Ալիևը։

Նրա խոսքով, որոշ «նոր ընկերներ» այժմ հայերին մատակարարում են տարատեսակ, բայց միանգամայն մահաբեր զենքեր, պետք չէ գնալ գուշակի մոտ, որպեսզի պարզ լինի, որ դա ապագայում լարվածություն կառաջացնի, քանի որ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, իսկ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

Իսկ ընդհանրապես, հավանաբար Ալիևի մոտ այն տպավորությունն է, որ «նոր ռազմական առճակատման վտանգը միշտ լինելու է»։ Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևը, եթե անգամ Երևան արշավանքի նպատակ չունի, այդուամենայնիվ, ուրախ կլինի դրա համար առիթ ստանալ: Միաժամանակ, ելնելով նրա հայտարարության բովանդակությունից՝ կարելի է ենթադրել, որ կան բավականաչափ միջադեպեր, որոնք կարող են արդարացնել հնարավոր ռազմական գործողությունը հայկական տարածքում։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ Հայաստանի զինված ուժերը բարոյալքված և կիսափլուզված վիճակում են: «Հիմա էլ տեսնում եք, որ Հայաստանից մեր սահմանը շատ են գնդակոծում, իսկ եթե մերոնք կրակում են, ապա դա միայն ի պատասխան։ Հայկական բանակում կարգապահությունը շատ ցածր է: Հայաստանում մարդկային ռեսուրսների սղության պատճառով հավաքագրել են մարդկանց, ովքեր երբեք չեն ծառայել բանակում, կամ գուցե ծառայել են երեսուն տարի առաջ»,– ասել է նա։

Իսկ ընդհանուր առմամբ, Ալիևը հասկացնում է, որ, ըստ էության, սահմանի հայկական կողմում ներկայում ոչ թե կանոնավոր զորամասեր են, այլ անկազմակերպ զինյալներ։ Նրանք էլ, ամենայն հավանականությամբ, այնպիսի լուրջ սադրանք կկատարեն, որ պարզապես «հետ կրակելը» բավարար չի լինի, և Ադրբեջանը ստիպված կլինի, ինչպես վերը մեջբերվեց, պաշտպանվել ագրեսիայից և «պատժել Հայաստանին»։

Հրապարակախոս Յուրի Պոդոլ յակն այս կապակցությամբ նշել է. «Ես բազմիցս եմ ասել հայերին, որոնք հեշտությամբ հանձնեցին Արցախը/Ղարաբաղը մի քանի տարի առաջ, որ համաշխարհային քաղաքականության մեջ «թուլամորթներին» միշտ մինչև վերջ են մաշկում։ Իսկ հայերը ներկայում իրենց «առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի հետ հենց նման թուլամորթների տեսք ունեն։ Ես նրանց զգուշացրել էի, որ Ադրբեջանի համար իմաստ չկա բավարարվել նրանով, ինչ հիմա ունի, և որ Հայաստանը «վերաձևելու» են մինչև Երևան։ Նրանք դրանից հետո էլ, ի վերջո, կհայտարարեն, որ Երևանը 19-րդ դարի սկզբին իբր եղել է ադրբեջանական խանություններից մեկի մայրաքաղաքը։

Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ այդպես էլ լինում է, թեպետ Փաշինյանը արցախահայության դավաճանությունից հետո հայերին այլ բան է խոստացել։ Ուստի, մեր հայ «դաշնակիցները» (որոնք իրենք իրենց են գերազանցել) պետք է պատրաստվեն պատերազմի ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո։ Կամ սովորեն ադրբեջաներեն։ Տարբերակներից մեկն էլ դահուկները յուղելն է նոր հայրենիք փնտրելու համար»:

Շատ փորձագետներ ենթադրում են, որ նոր պատերազմի դեպքում հայերի մեծ մասը կգերադասի գաղթել, քան բանակի կամավոր զինվոր դառնալ։ Փաշինյանի դեմ հանդես եկող «Ծիծակ» հայկական հրատարակությունը կարծում է, որ Հայաստանի հեռանկարները լուսավոր չեն. «Մենք ունենք հետևյալ իրավիճակը. Ադրբեջանը շարունակում է զինվել մինչև ատամները և հետևողականորեն հեռանում է իր ագրեսիան զսպող միջազգային կազմակերպություններից։ Ինչպես Արցախի վրա հարձակման դեպքում, Ալիևը հարմար պահի է սպասում, որպեսզի աշխարհի երեսից ջնջի Հայաստանը։ Ընդ որում, այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ)
Ամենադիտված