Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է  ․  Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է՝ նա մի կողմ քաշված, հետեւում է արցախցիների օր օրի խորացող խնդիրներին եւ պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երեւում։ Շահրամանյանը ոչ արցախցիների՝ մարտի 29-ի հանրահավաքին երեւաց, ոչ այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։ 

Մեզ պատմեցին, որ վերջերս նրա հետ բավականին ծանր խոսակցություն են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, նրան մեղադրել են անտարբերության, արցախահայության խնդիրներին անհաղորդ լինելու մեջ։ 

Փաստ է, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախցիների մի մասին վախեցնելով ու սպառնալով, մյուսներին՝ գայթակղելով կամ պառակտելով՝ ապաակտիվացնի, հեռացնի փողոցից ու հրապարակից։ Գրել էինք, որ Արցախի ԱԺ-ն օրերս նիստ է գումարել, ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ երկարաձգելով Արցախի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունները։ Այդ նիստից առաջ կրքերը թեժացել են։ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավորները մեղադրանքներ են ուղղել ընդդիմադիրներին, թե արցախցիների թեման պետք չէ կապել Հայաստանում իշխանափոխության հետ, պետք չէ քաղաքականացնել։ Իսկ արմատական թեւը գտնում է, որ պետք է սոցիալական պայքարի հետ միասին առաջ մղել նաեւ քաղաքական պայքար, գերիների վերադարձի թեման, Արցախի վերադարձի հարցը։ Պրոնիկոլական արցախցիները կարծում են, որ պետք է միայն սոցիալական թեման բարձրացնել։ 

Այս գիծը կատաղի կերպով առաջ մղողներից մեկն էլ «Ազատ հայրենիք» խմբակցությունից երկու կին են, որոնք Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամներ էին ժամանակին՝ Էլեոնորա Ավանեսյանը եւ Արեւիկ Պետրոսյանը։ 
Մեղմ ասած՝ անհասկանալի է իրեն պահում նաեւ Սամվել Շահրամանյանը։ Նա ոչ միայն ընդհատակ է իջել, այլեւ պարզ չէ, թե՝ ուզո՞ւմ է նորից վերընտրվել Արցախի նախագահի պաշտոնում, թե ոչ եւ առհասարակ՝ ինչ դիրքորոշում ունի։ Նա ասել է, որ խնդիրը Արցախի ինստիտուտները պահպանելն է, պետք է անպայման օրենսդրական փոփոխություններն անել, որ այդ ինստիտուտները պահպանվեն, բայց ինքը ներքաղաքական թեմաների հետ գործ չունի՝ եթե Հայաստանի ժողովուրդն իշխանափոխություն անի, դրանից հետո իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն։ 

Մեզ ասացին նաեւ, որ Սամվել Շահրամանյանի այս տարօրինակ պահվածքը նոր չէ՝ նրան «կուրացիա» է անում անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը: Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին եւ ինչով է նրան պահում «կոնտրոլի» տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել եւ հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 17․ 04․ 25 թ համարում։

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը
Ամենադիտված