Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կոնֆլիկտ է հրահրում «Գազպրոմ»-ի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի մատակարարման շուրջ։ Այս մասին Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է կառավարության ղեկավարի խորհրդական Արտաշես Թումանյանը, գրում է vestikavkaza.ru–ն։ Ներմուծումը նախատեսվում է իրականացնել սվոփ սխեմայով, այն է թուրքմենական գազն Իրանին է մատակարարվելու երկրի հյուսիս-արևելքում ներքին սպառման համար, իսկ իրանական գազը նույն ծավալներով մղվում է Հայաստան։

Ֆիզիկապես նման գործողություններ հիմա էլ կատարվում են, բայց միմյանցից առանձին։ Թուրքմենստանն իր գազն է մատակարարում Իրանին, քանի որ իրանական հանքավայրերը կենտրոնացած են երկրի հարավում, ուստի Թեհրանի համար ավելի ձեռնտու է գազի մի մասը գնել Թուրքմենստանից, քան սեփական գազն ամբողջ երկրով մղել դեպի հյուսիս։ Հայաստանը ներկրում է իրանական գազ, բայց դա արվում է փոխանակման համատեքստում՝ գազը փոքր ծավալներով մատակարարվում է Երևանի ՋԷԿ-ին և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին, իսկ ստացված էլեկտրաէներգիան արտահանվում է Իրան։ Այդ փոխանակումը տեղի է ունենում իրանական գազի 1 խորանարդ մետրի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա հարաբերակցությամբ։

Հիմա ենթադրում են թուրքմենական (իրանական) գազի մատակարարում տարեկան 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետրի չափով հատուկ Հայաստանի ներքին սպառման համար՝ առանց Իրան էլեկտրաէներգիայի վերադարձի։ Ավելին, գործող էլեկտրահաղորդման գծերի հզորությունը բավարար չէ Իրան մատակարարումները զգալիորեն մեծացնելու համար, բայց գազատարի հզորությունը բավարար է Հայաստան գազի մղումն ավելացնելու համար։ Իրանը տարեկան մատակարարում է 350-400 մլն խմ գազ, չնայած գազատարը նախատեսված է 2,3 մլրդ խմ-ի համար։

Ներկայում Հայաստանի ներքին շուկայում սպառվող ողջ գազը գալիս է Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով։ Միաժամանակ, մատակարարման հետ կապված խնդիրներ չկան, «Գազպրոմը» լիովին բավարարում է ամբողջ պահանջարկը: Ուստի Հայաստանի ղեկավարության ցանկությունը ստանալ թուրքմենական գազ, չի կարելի խիստ անհրաժեշտ համարել։

Երևանի ցանկությունը նվազեցնելով ռուսական գազի գնումները սկսել ներկրել թուրքմենական գազ, թեկուզ սվոպ սխեմայով, քաղաքական քայլ է։ Այդ տարբերակի օգտին հիմնական փաստարկը գնային տարբերությունն է։ «Գազպրոմը» գազը վաճառում է իր դուստր ընկերությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին, որին պատկանում է գազատրանսպորտային համակարգը, և վաճառում այն ​​ներքին շուկայում հազար խորանարդ մետրը 165 դոլարով։ Այդ գինը սահմանվել է Հայաստանի համար երկրի ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո։ Թուրքմենստանն իր գազը հիմնականում վաճառում է Չինաստանին (2023 թվականին մատակարարվել է 30,5 մլրդ խմ)։ Մատակարարումներ են կատարվում նաև Իրանի ներքին շուկայի համար։ Հոկտեմբերին Թուրքմենստանն Իրաքի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի տարածքով գազի մատակարարման վերաբերյալ, իսկ 2025 թվականի փետրվարին նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի հետ։ Հարկ է նաև հիշել, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին էին վրացական Georgian Oil & Gas Corporation ընկերության ղեկավարները մեկնել Թուրքմենստան քննարկելու Իրանի և Հայաստանի տարածքով տարանցիկ գազի մատակարարման հարցը։ Թեև այդ բոլոր համաձայնագրերի մեծ մասը հուշագրեր են, այլ ոչ թե պարտադիր պայմանագրեր, որոշ նախագծեր կարող են իրականացվել: Թուրքմենստանի համար դա հնարավորություն է ցույց տալու Չինաստանին, որ ինքը վաճառքի միակ շուկան չէ, և, հետևաբար, այլևս չի կարող պահանջել վաճառքի ցածր գները: Այդ նպատակով Աշխաբադը նաև տարիներ առաջ հայտարարել է TAPI (Թուրքմենստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան) գազատարի կառուցման նախագծի իրականացման մասին։ Հետևաբար, Թուրքմենստանը չի կարող Հայաստանին և մյուս գնորդներին ապահովել ծայրահեղ ցածր գներով գազ, քանի որ այդ դեպքում իրացման շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականությունը կկորցնի իր իմաստը։ Դա նշանակում է, որ հայկական շուկայում թուրքմենական գազը տնտեսական ցուցանիշներով չի կարող մրցակցել ռուսական գազի հետ։

Հայաստանի ղեկավարության նախաձեռնության մեջ կան մի քանի թակարդներ: Մի կողմից, Մոսկվան կարող է հանգիստ ընդունել Հայաստանի գազի ներկրման աղբյուրների դիվեսիֆիկացման ցանկությունը, քանի որ այդ ժամանակ Ռուսաստանը կարող է նվազեցնել իր այն վաճառքները, որոնք իրականում ինքնարժեքով են։ Այնուամենայնիվ, այժմ, երբ «Գազպրոմը» զգալիորեն կրճատել է իր արտահանումը Եվրոպա, նրա համար կարևոր է պահպանել վաճառքի ցանկացած շուկա՝ գազի արտադրությունն էլ ավելի չնվազեցնելու համար։ Կարևոր է նշել, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր չէ առանձին ընկերություն ստեղծել թուրքմենական գազ ներկրելու համար, այլ կփորձի ստիպել «Գազպրոմ Արմենիա»-ին գազ գնել Թուրքմենստանից։ Բնականաբար, դա ձեռնտու չէ «Գազպրոմին», քանի որ, ի թիվս այլ բաների, թուրքմենական գազն ավելի թանկ է լինելու, քան ռուսական գազը։

Նման իրավիճակ է նաև թուրքմենական գազի Վրաստան տարանցման հարցում։ «Գազպրոմ Արմենիայի» համար շահավետ է տարանցում իրականացնելը, քանի որ դրա համար գումար կստանա, սակայն «Գազպրոմը» ցանկանում է մեծացնել իր գազի մատակարարումը վրացական շուկա, և նրան թուրքմեն մրցակից պետք չէ։ Ներկայում Վրաստանում ռուսական գազի մասնաբաժինը շատ փոքր է, բայց մատակարարումները կարող են աճել՝ պայմանավորված իր գազը եվրոպական շուկա արտահանելու Ադրբեջանի մարգինալ ցանկությամբ (2023 թվականին Վրաստանը գազի 78,5 %-ը ներկրել է Ադրբեջանից և 21,5 %-ը՝ Ռուսաստանից):

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կոնֆլիկտ են հրահրում «Գազպրոմի» հետ։ Հնարավոր է, որ ռուսական ընկերության հրաժարվելը թուրքմենական գազ գնելուց և այն հետագայում դեպի Վրաստան տարանցելուց, թույլ կտա բարձրացնել «Գազպրոմ Արմենիա»-ն պետական ​​որևէ կառույցի հարկադիր վաճառքի հարցը։ Եվ դա հաշվի չառնելով այն, որ «Գազպրոմը» ներկայումս Հայաստանում (2024-2028 թվականներ) իրականացնում է 367 մլն դոլարի ներդրումային ծրագիր, իսկ նախորդ տարիների ներդրումները գնահատվում են ավելի քան 1 մլրդ դոլար: Բայց նման սցենարը տեղավորվում է Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունների ընդհանուր տրամաբանության մեջ, այն է հեռանալ Ռուսաստանի հետ համագործակցությունից և վերակողմնորոշվել դեպի Եվրամիություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պետական ​​Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետոՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջՆախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը. պատմության այս օրը (18 մայիս)Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը
Ամենադիտված