Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ռուսները չլինեին...». Հայաստանում Ռուսաստանի մասին անսպասելի ճշմարտություն է բացահայտվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի կոմունիստական ​​կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Ավագանու նիստում նա անսպասելի ճշմարտություն է հնչեցրել Ռուսաստանի մասին, գրում է tsargrad.tv–ն: Պաշտոնյան իրեն անվանել է բացարձակապես հայամետ քաղաքական գործիչ, սակայն ընդգծել է, որ ինքը հաստատակամորեն պնդում է, որ Երևանը պետք է Մոսկվայի հետ մերձեցման գնա։ Նա նշել է, որ Հայաստանը պետք է հիշի, որ Ռուսաստանը մեծ ներդրում է ունեցել երկրի համար: «Նայեք Հայաստանին, որը Թուրքիայի տակ է, ամեն ինչ քանդված է: Նայեք Հայաստանին Ռուսաստանի հետ և այն ամենին, ինչը կառուցվել է, կառուցվել է խորհրդային 70 տարիներին»,– ասել է նա։

Ղուկասյանը հիշեցրել է, որ հայ մտածողները, այդ թվում Խաչատուր Աբովյանն ու Իսրայել Օրին, օրհնել են Ռուսաստանին, երբ նա ոտք դրեց հայկական հողի վրա։ Քաղաքական գործչի կարծիքով երկրի գործող իշխանությունները պետք է օրինակ վերցնեն նրանցից: Նա նշել է, որ դաշնակիցն ի դեմս Մոսկվայի շատ ավելի հուսալի է, քան Արևմուտքի, և դրա ապացույցները կարելի է գտնել անցյալում: «1920 թվականի օգոստոսի 20-ին Թիֆլիսում Ռուսաստանի հետ կնքվեց պայմանագիր, որի շրջանակներում Սյունիքը, Արցախը և Նախիջևանը մնացին Հայաստանին։ Նույն օրը Սևրում ստորագրվեց պայմանագիր, որի շրջանակներում անգլիացիներն ու ֆրանսիացիները մեզ խոստացան 160 հազար քառ. կմ: Եվ մենք հավատացինք նրանց: Իսկ մի քանի ամիս անց թուրքերը մեզնից խլեցին ամեն ինչ, ստիպեցին ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը և մեզ թողեցին 9,7 հազար քառ. կմ, և եթե ռուսները չլինեին, մենք չէինք ունենա 29,8 հազար քառ. կմ»,– հիշեցրել է նա:

Ղուկասյանը կարծում է, որ Երևանը պետք է օրինակ վերցնի Մինսկից, որը կարողացել է սերտ կապեր հաստատել Մոսկվայի հետ և պաշտպանական և տնտեսական օգուտներ ստանալ: «Ես կողմ եմ Ռուսաստանի հետ դաշնակցող պետության՝ Բելառուսի օրինակին»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ դեռ փետրվարին Ղուկասյանը ենթարկվել էր քաղաքական հետապնդման։ Նա բերման էր ենթարկվել յուրացում կատարելու կասկածանքով։ Պաշտոնյայի գույքի վրա կալանք էր դրվել: Նա ինքը հայտարարել էր, որ իր ձերբակալության հրամանը տրվել է երկրի բարձրագույն ղեկավարությունից։ Ղուկասյանն ընդգծել էր, որ այս կերպ իշխանությունները փորձում են ահաբեկել քաղաքացիներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պետական ​​Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետոՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջՆախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը. պատմության այս օրը (18 մայիս)Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը
Ամենադիտված