Թրամփը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցություններից ԱՄՆ-ի դուրս գալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է դժգոհություն հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու բանակցությունները փակուղի են մտել՝ մի քանի օր առաջ հայտարարելով ԱՄՆ կառավարության պատրաստակամության մասին՝ հրաժարվելու միջնորդի դերից այս գործընթացում։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում անանուն պաշտոնյային։
Հոդվածում ընդգծվում է, որ Սպիտակ տան գործող նախագահը ի սկզբանե խոստացել էր հրադադարի հասնել պաշտոնը ստանձնելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Սակայն բանակցային գործընթացը ձգձգվեց, և դա հիասթափեցրեց երկրի ղեկավարին։
Այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից քիչ առաջ Դոնալդ Թրամփը իր հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և մի շարք այլ պաշտոնյաների հետ առանձնազրույցում խոսել է իր վերաբերմունքի մասին տեղի ունեցողին։ Ըստ լրագրողների՝ հենց այդ ժամանակ էլ նախագահը հայտարարել է արտաքին քաղաքական այլ հարցերին անդրադառնալու մտադրության մասին, եթե Մոսկվան ու Կիևը մոտ ապագայում հրադադարի համաձայնության չգան։