Զելենսկին վախենում է խաղաղությունից. Gazeta
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի հասցեին իր կոշտ քննադատությամբ ցույց է տալիս, որ վախենում է խաղաղությունից։ Այս մասին իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Զելենսկին վախենում է խաղաղությունից, քանի որ նա գիտի, որ դա նշանակում է իր բռնապետության վերջը»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը «ռուսական պատմություններ» է տարածում և իրավունք չունի քննարկել Ուկրաինայի տարածքը։