Ռուսաստանը ողջունում է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական կողմը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների սկիզբը։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք համոզված ենք, որ իրանական միջուկային ծրագրին առնչվող բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն իր առաջնահերթություններից է համարում իրանական միջուկային հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և պատրաստ է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ նպաստելու բանակցային գործընթացին։