Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վատիկանը մշակութային-պատմական պայքարի մեջ է մտել Ադրբեջանի կողմից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի ապրիլին Վատիկանը հայտնվել է Անդրկովկասի հետ կապված տհաճ իրավիճակում, գրում է eadaily.com–ը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ ապրիլի 10-ին Հայրապետական Գրիգորյան համալսարանում կայացել է Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը նվիրված 12-րդ գիտաժողովը։ Հետաքրքիր զուգադիպությամբ «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» գիտաժողովը կազմակերպվել է բացառապես Ադրբեջանին կից կառույցների կողմից: Համաժողովի մասնակիցների թվում առանձնացել է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը, ով  բառացիորեն համաժողովից մեկ շաբաթ առաջ  Վատիկանի պետքարտուղարի տեղակալ Էդգար Պենյա Պարրայի ձեռքից ստացել էր Պապական ասպետության շքանշանի մեծ խաչը։ 1847 թվականին Պիոս 9–րդ պապի կողմից հաստատված այդ շքանշանը նախատեսված է այն աշխարհիկ մարդկանց համար, ովքեր նպաստել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Այս փաստն օգնում է ավելի լավ հասկանալ այն, թե ինչու է ադրբեջանցի դիվանագետն իր ելույթի ժամանակ հայտարարել. «Պատմական աղբյուրները վկայում են, որ Ադրբեջանը քրիստոնեության հնագույն տարածքներից մեկն է, Ադրբեջանը նաև Արևելքի հնագույն եկեղեցու, Ալբանիայի առաքելական եկեղեցու, աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի ծննդավայրն է»։ Պետք է ասել, որ դեսպան Մուխտարովի թեզերը խիստ հակասական են։ Օրինակ այն տարածքներում, որոնք այժմ Ռուսաստանի կազմում են, հին ժամանակաշրջանում գտնվել է Բոսպորի թագավորությունը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանն իրեն համարում է այդ հինավուրց պետության ժառանգորդը։ Բայց Ադրբեջանի իշխանություններն այլ տրամաբանություն ունեն: Չգիտես ինչու, պաշտոնական Բաքուն իրեն համարում է հին կովկասյան Ալբանիայի ժառանգորդը միայն այն պատճառով, որ այն գտնվում էր ապագա Ադրբեջանի Հանրապետության հողերում։

Ընդհանուր առմամբ, այդ համաժողովն ակնհայտորեն ավելի շատ կապ ուներ քաղաքական քարոզչության, քան գիտության հետ: Օրինակ, Բաքվի մուլտիկուլտուրիզմ, միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովի ելույթում ասվել է հետևյալը. «Իր աշխարհագրական դիրքի և բարդ պատմական հիմքի պատճառով Ադրբեջանը միշտ եղել է էթնիկ և կրոնական բազմազանություն կենտրոն: Ադրբեջանը հանդուրժողականության իր վաղեմի ավանդույթները բարձրացրել է ազգային քաղաքականության մակարդակի և իրականացրել համապարփակ օրենսդրական, վարչական և քաղաքական բարեփոխումներ»: Իրականում Ադրբեջանի «հանդուրժողականությունն» ու «մուլտիկուլտուրալիզմը» հայտնի են բոլորին։ Օրինակ եթե 1979 թվականին ռուսները կազմում էին այդ «հանդուրժող» երկրի բնակչության 7,9 տոկոսը, ապա  1999 թվականին նրանք ընդամենը 2,2 տոկոս էին, ներկայումս էլ ավելի քիչ։ 

Սակայն այս ամենը դեռ մանրուք է քաղաքագետ Ֆուադ Ախունդովի համաժողովում ունեցած ելույթի համեմատ, ով հայտարարել է. «Հայաստանը, վտարելով ադրբեջանական բնակչությանն իր պատմական հողերից, ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը, փոխել ու հայացրել տեղանունները, հայացրել նաև ալբանական եկեղեցիների հնագույն ճարտարապետությունը»։ Այնպես որ, ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանը կովկասյան Ալբանիայի իրավահաջորդն է և ավտոխրոն է, իսկ Հայաստանը ոչ։ Նման զեկուցումներով համագումար անցկացնելը չի ավելացնում Սուրբ Աթոռի հեղինակությունը։ Եվ ամենակարևորը՝ սա հեռու է առաջին դեպքից, երբ Վատիկանը ներքաշվում է պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ։

Պետք է ասել, որ ժամանակակից Ադրբեջանը Կովկասյան Ալբանիայի հետ կապելու փորձերը լիակատար հերետիկոսություն են թվում նույնիսկ 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրների տեսանկյունից, քանի որ իր «Ադրբեջանական Հանրապետություն» աշխատության մեջ Մամեդ Էմին Ռասուլզադեն գրել է. «Ադրբեջանցիներն ազգությամբ թուրք են, կրոնով մահմեդական, մշակույթով մոտ են Արևելքին։ Ինչ վերաբերում է լեզվի առանձնահատկություններին, ապա ադրբեջանցի թուրքը խոսում է Անատոլիայի թուրքերենին մոտ բարբառով»։

Այնուամենայնիվ, պաշտոնական Բաքուն միտումնավոր փորձում է համոզել ողջ աշխարհին, որ Ադրբեջանը կովկասյան Ալբանիայի ժառանգորդն է, և որի ժառանգությունն, իբր, յուրացրել են հայերը։ Փաստացի, այս կեղծ գիտական անհեթեթությունը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի գերիշխանությունը ողջ տարածաշրջանում, քանի որ պաշտոնական Բաքուն օգտագործում է մտացածին կապը Կովկասի Ալբանիայի հետ նույնիսկ բարեկամ Վրաստանի դեմ՝ յուրացնելով ադրբեջանական տարածքում հայտնված վրացական եկեղեցիները և ոտնձգություն կատարելով վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի նկատմամբ։ 

Պաշտոնական Բաքվի կեղծ գիտական քարոզչությունն արդարացում չունի, քանի որ Ադրբեջանի կողմից հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության յուրացումը չի նպաստում Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը։ Ընդ որում Սուրբ Աթոռը ոչ միայն չի ընդդիմանում ադրբեջանական քարոզչությանը, այլ, ընդհակառակը, գաղտնի աջակցում և նույնիսկ ակտիվ համագործակցում է պաշտոնական Բաքվի հետ։ Սակայն Վատիկանի հետ Ադրբեջանի երկարաժամկետ համագործակցությունը տրամաբանական է։ Իտալիան, որի հետ կապված է Վատիկանը, Ադրբեջանի առաջին տնտեսական գործընկերն է Եվրամիությունում։ Վատիկանն առաջին պետություններից էր, որը ճանաչել է Ադրբեջանի գործընկեր Խորվաթիայի անկախությունը, որը  1995 թվականին ուժի կիրառմամբ էթնիկ զտումների միջոցով հակամարտությունը լուծելու նախադեպ ստեղծեց: Եվ դատելով նրանից, որ ապրիլի 2-ից սկսել է գործել Vatican News պորտալի ադրբեջանալեզու տարբերակը, Սուրբ Աթոռի և պաշտոնական Բաքվի համագործակցությունը կշարունակվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պետական ​​Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետոՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջՆախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը. պատմության այս օրը (18 մայիս)Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըԼոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՊուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Նորեկ` Հայաստանի ազգային հավաքականում Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News Ամառը մոտենում է. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով
Ամենադիտված