Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի գործող իշխանությունները իսկապես գործուն քայլեր են ձեռնարկում ադրբեջանական պահանջները կատարելու ուղղությամբ։

Հիշեցնենք, դեռ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, պայմանով, որ այդ մասին փաստաթուղթը համաժամանակյա ստորագրվի խաղաղության պայմանագրի հետ։ Մինսկի խմբի լուծարման օգտին խորհրդարանում արտահայտվել էր նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ընդ որում, ուշագրավն այն է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չունեն բավարար ռեսուրսներ և իրավական կարգավորումներ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այդ խումբը ստեղծվել է ԵԱՀԿ անդամ պետ բոլոր պետությունների կողմից և հենց բոլորի կոնսենսուսային որոշմամբ էլ կարող է լուծարվել։

Երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ ազգությամբ թուրք, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, հանդիպել Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշագրավ է, որ ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը բավական ծավալուն է և անդրադարձ կա Մինսկի խմբին։ Մասնավորապես նշվում է, որ «Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ Հայաստանի կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ հայկական կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները»։

Այժմ իրավիճակն ավելի քան բարենպաստ է Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև նրանց խամաճիկը դարձած հայաստանյան իշխանությունների համար։ Եվ, օգտվելով առիթից, ցանկանում են առնվազն դնել Մինսկի խմբի լուծարման հիմքերը։ Ադրբեջանի համար առանցքային է Մինսկի խմբի լուծարումը, քանի որ այդ կերպ փորձելու է արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս գոյություն չունի, իսկ Մինսկի խմբի հետագա գործունեությունն անընդհատ հիշեցնելու է, որ Ղարաբաղյան հարցը դեռևս փակված չէ, և բնականաբար, սա է ադրբեջանական կողմի կոշտ մոտեցման պատճառը, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերը համաձայնեցնելուց հետո դեռևս շարունակում են պահանջներ ներկայացնել։

Նանե Երիցյան

Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պետական ​​Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետոՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջՆախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը. պատմության այս օրը (18 մայիս)Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըԼոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՊուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Նորեկ` Հայաստանի ազգային հավաքականում Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News Ամառը մոտենում է. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով Առանց ինձ գործարք չի լինի․ Թրամփ Bloomberg-ը պարզել է՝ ինչ «կոշտ պահանջներ» է Մոսկվան ներկայացրել Կիևին Ստամբուլում «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ղրիմի երկնքում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել
Ամենադիտված