Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Vatican News-ը։ Հռոմի պապը հոգին ավանդել է այսօր առավոտյան։
Ինչպես հայտնի է, հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել են Հռոմի «Gemelli» կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 88 տարեկան էր: