Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու նրա «կարկառուններն» արդեն անթաքույց են ցույց տալիս, որ իրենց թիրախում նաև հայ ժողովրդի պատմական հիշողությունն է, ու ընդհանրապես՝ ազգային ինքնությունը ձևավորող բոլոր հիմնասյուները:

Օրերս փաշինյանական քպականներից մեկը հայտարարել է. «Երկրորդ նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»: Նախ՝ սա ինքնին բացահայտ, ակնհայտ սուտ է՝ նույնիսկ փաշինյանական ստերի հետ մրցելի սուտ: Բայց դրան համարժեք պատասխան եղել է, ասելիքը տվյալ դեպքում դա չէ: Այստեղ առավել ուշադրություն է գրավում քպականի այդ ստի մեջ գործածված «կրկին» բառը:

Այսինքն, հորինելով, թե նախկինում իբր նման փորձ եղել է, «կրկին» բառով փաշինյանական «խոսնակը» ենթագիտակցորեն կամ գուցե հենց դիտավորյալ ընդունում է, որ իրենք՝ ՔՊ-ն ու Փաշինյանը, պատրաստ են քննարկել՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Եվ, ըստ էության, իրենք փաստացի կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը:

Այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ այս իշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից թուրքական «մարկերով» ջնջել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելը: Իրենք պատրաստ են ավելիին՝ ուրանալ Հայոց ցեղասպանությունն ու, ընդհանրապես, կասկածի տակ դնել Թուրքիայի կատարած ոճրագործության եղելությունն ինքնին:

Փաշինյանն ինքը Հայոց ցեղասպանությունն ուրանալու «ցրցամ տվող» հայտարարություններ արդեն մի քանի անգամ արել է, ինչը արձանագրել է նաև հանրահայտ «Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը»:Փաշինյանի ու նրա քպականների ուրացումային դիքավորման ու հայտարարությունների խորապատկերում էլ ավելի է ընդգծվում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը ոգեկոչելու հասարակական-քաղաքական գործողությունների ու դրսևորումների առանձնահատուկ խորհուրդն ու կարևորությունը այս տարի՝ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: Ինչպես արդեն նշել ենք, ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած «Ջահերով երթը», որ կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ խորհրդանշական 19:15- ին: Հասկանալի է՝ նույն շեշտադրումն է ունենալու նաև Ապրիլի 24-ի ժողովրդական ահռելի հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր...

Նորմալ մարդու ընկալման տիրույթում չի տեղավորվում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություն համարվողները, ոճրագործ Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված, մեզ ուզում են զրկել Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, նաև ուզում են ստիպել՝ հրաժարվել դրա ճանաչման համար պայքարից:

Հանրահայտ է. ցանկացած ոճրագործություն, որը չի ճանաչվում և չի դատապարտվում, իր շարունակությունն է ստանում, կրկնվում է, իսկ ոճրագործը դառնում է էլ ավելի սանձարձակ:

Հայոց ցեղասպանությունը՝ Թուքիայի կողմից կատարված ոճրագործությունը, մնաց առանց պատժի: Որպես հետևանք՝ ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հիշողություն, այլ նաև մեթոդ՝ հակահայ քաղաքականության համար: Եվ այդ մեթոդն ուղիղ կիրառվեց Արցախում, Արցախի բազմահազարամյա բնիկ հայության դեմ, նախ՝ ագրեսիայով, ապա՝ տևական շրջափակմամբ, իսկ 2023-ի սեպտեմբերին՝ արդեն ֆիզիկական համատարած բնաջնջման սպառնալիքի պայմաններում իրականացված բռնի տեղահանությամբ:

Իսկ ապրիլի 23-ին ու 24-ին իրականացվելիք երթերն ու խոնարհումները հիշատակման հետ մեկտեղ հատկապես այս տարի ունեն առավել մեծ խորհուրդ՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հայ ժողովուրդը չեն. հայ ժողովուրդը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ անում են նրանք, հայ ժողովուրդը համաձայն չէ ուրացման ու մանկուրտացման քաղաքականության հետ: Եվ այդ անհաշտությունը լավագույնս ամփոփված է, ի մասնավորի, «System of a Down» խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի գրառման մեջ. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է Ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա «Հավելավճարով քաղաքացիները կկարողանան հաջորդ օրն էլ վարորդական վկայական ստանալու քննություն հանձնել»․ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. կան բազմաթիվ զոhեր Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին Դիտավորություն չի եղել. Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի մասին մեկնաբանության համար Ավտոբուսների պարկի մոտ մեքենան բախվել է եզրաքարին, վիրավորներ կան Հայաստանը կրկին կփորձի երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պետական ​​Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետոՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջՆախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը. պատմության այս օրը (18 մայիս)Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըԼոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՊուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Նորեկ` Հայաստանի ազգային հավաքականում Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News Ամառը մոտենում է. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով Առանց ինձ գործարք չի լինի․ Թրամփ
Ամենադիտված