Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ուժերի դասավորության փոփոխությունները տեղի են ունենում ինչպես գլոբալ մասշտաբով, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։ Ու արագ փոփոխությունների մեր ժամանակաշրջանում որոշ տերություններ փորձում են դիրաքավորվել ոչ միայն որպես տարածաշրջանային ուժեր, այլև որպես համաշխարհային ազդեցություն ունեցող խաղացողներ։

Այդ երկրներից է Թուրքիան, որն ունի չափազանց մեծ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային հավակնություններ։ Անկարան միջազգային խաղացողի չափից ավելի մեծ բեռ է վերցրել իր ուսերին, շատ ավելին, քան իր ունեցած հնարավորությունները ներում են այդ ծանրությունը տանելու համար, ու պատահական չէ, որ միջազգային շատ փորձագետների կարծիքով, Թուրքիան կարող է այդ այդ ծանրությունը պարզապես «գցել ոտքին»։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի ունեցած տնտեսական, աշխարհաքաղաքական ու ռազմական հնարավորություններին, որոնք չեն համապատասխանում թուրքական հավակնությունների ավելացող սանդղակին։ Ճիշտ է, Թուրքիան Մերձավոր Արևելքում ամենահզոր բանակն ունեցող երկիրն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր ուղղություններով իրենց հաջողությունները ապահովված են։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ ռեսուրսների սակավության հանգամանքը չի խանգարում, որ թուրքական իշխող վերնախավը տարվի այնպիսի խոշոր գաղափարական նպատակների իրականացմամբ, ինչպիսիք են պանթուրքիզմը, պանօսմանիզմը և պանիսլամիզմը։

Նման հավակնոտ ծրագրերի առաջմղման արդյունքում Թուրքիան բոլոր կողմերից խնդիրների ու հակասությունների մեջ է ներգրավվել։ Սկսենք նրանից, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել եվրոպական ուղղությամբ՝ հատկապես Բալկանյան երկրների վրա, բայց այս հարցում խոր հակասությունների է բախվում կոնկրետ Հունաստանի հետ։ Իհարկե, եթե Հունաստանը միայնակ մնա ընդդեմ Թուրքիայի, ապա չի կարող դիմադրել, դրա համար էլ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները (հատկապես Ֆրանսիան) սպառազինություններ են տրամադրում Հունաստանին, ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում են հակակշռել Թուրքիային ու շահագրգռված չեն, որ այն շատ հզորանա։ Մյուս կողմից էլ, երբ ԱՄՆ-ը հրաժարվում է պաշտպանական երաշխիքներ տալ Եվրոպային, ու եվրոպական երկրները տրամադրված են ավելացնել իրենց ռազմական ծախսերն ու պաշտպանական համակարգ ստեղծել, ապա այս հարցում կարող է իրենց օգնել Թուրքիան՝ որպես անվտանգային մոդել, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշոր ցամաքային զորքերն ունեցող պետությունն է։

Զուգահեռաբար Թուրքիան փորձում է վերահսկողություն հաստատել Միջերկրական ծովի արևել յան հատվածում ու տիրանալ ընդերքի ռեսուրսներին, սակայն այս ուղղությամբ էլ նրա շահերը հակադրվում են Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Իսրայելի շահերի հետ։ Եվ այս խնդրով նշված պետությունները նույնիսկ համագործակցում են միմյանց հետ, որպեսզի զսպեն Թուրքիայի՝ անընդհատ աճող ախորժակը։

Այս ամենով հանդերձ, Թուրքիային հաջողվել է ներթափանցել արաբական երկրներ, որտեղ հակամարտությունները եռում են։ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Լիբիայում ընթացող հակամարտությունում, որտեղ ներկայում երկիշխանություն է տիրում. Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանն, իսկ Ռուսաստանը, Ֆրանսիան ու մի շարք արաբական երկրներ՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերին։ Լիբիական քաոսում դժվար է լինելու Թուրքիայի համար մինչև վերջ պահել իր դիրքերը և փորձել օգտվել այդ երկրի ունեցած ածխաջրածնային ռեսուրսներից։ Այսինքն, դեռ հարցական է՝ արդյո՞ք Թուրքիան ի վիճակի կլինի լիակատար վերահսկողություն հաստատել Լիբիայում, ինչպես եղավ Սիրիայում։ Եթե Սիրիայի հարցում մինչ այս Թուրքիային կոնկրետ հակադրվում էին Ռուսաստանն ու Իրանը, թուրքամետ ընդդիմադիր ուժերի կողմից Դամասկոսը վերցնելուց ու Ասադի իշխանությունը տապալելուց հետո Թուրքիան Սիրիայում փաստացի մնաց միայնակ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, նույնպես որոշել է Սիրիան թողնել թուրքական վերահսկողության տակ, դրա համար էլ Վաշինգտոնում որոշում կա քիչ-քիչ դուրս բերել ամերիկյան զորքերը, որոնք գտնվում էին Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարի կոնտեքստում և աջակցում էին քրդական ուժերին։

Իսկ Թուրքիան փորձում է ոչ միայն ուղղորդել սիրիական նոր կառավարությանը, այլև կոնկրետ ռազմական ու տնտեսական ներկայություն հաստատել այդ երկրում՝ հետագայում իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ավելի լայն աշխարհագրությամբ պրոյեկտելու համար։ Բայց Սիրիան ահռելի ռեսուրսներ է խլելու Թուրքիայից ու լուրջ ծանրություն է դառնալու, քանի որ այս երկիրը խայտաբղետ բնակչություն ու կրոնական կազմ ունի, և կան բազմաթիվ անուղղակի ազդեցություններ։ Օրինակ՝ շիաների վրա միշտ էլ մեծ է լինելու Իրանի ազդեցությունը, իսկ դրուզների վրա մեծ է Իսրայելի ազդեցությունը։ Մյուս կողմից էլ՝ Սիրիայում Թուրքիայի հաստատվելը կոնկրետ մտահոգությունների տեղիք է տվել Իսրայելում, քանի որ Անկարան ջանքեր է գործադրում սիրիական բանակը վերակազմավորելու ուղղությամբ, որը կարող է կիրառվել հենց Իսրայելի դեմ։ Որոշ վերլուծական շրջանակների կողմից էլ նույնիսկ կանխատեսումներ են արվում Իսրայել-Թուրքիա հնարավոր բախման մասին։

Հարավային Կովկասի մասով էլ Թուրքիան վաղ թե ուշ բախվելու է Ռուսաստանի հետ, քանի որ ցանկանում է այս տարածաշրջանը վերցնել իր վերահսկողության ներքո ու աջակցում է Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի շահերի հաշվին պանթուրքական ծրագրերն իրականացնելու հնարավորություն առաջանա։ Բայց Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել միայն Հարավային Կովկասով, Էրդողանի ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում հատկապես Միջին Ասիան՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտ ստեղծելու շրջանակներում։ Սակայն Միջին Ասիայի երկրների կողմից կոնկրետ հակադրության նշաններ կան, որոնք երևում են հատկապես այս տարածաշրջանի երկրների դիրքորոշումներում Կիպրոսի և այլ հարցերում։ Նրանք այնքան էլ տարված չեն պանթուրքիզմով։

Բացի այդ, Միջին Ասիայի երկրներում մեծ է Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը, որոնք ընդհանրապես շահագրգռված չեն պանթուրքական ծրագրերի առաջխաղացմամբ։ Մյուս կողմից էլ՝ ակտիվանում է Իրանը, որը փորձում է թույլ չտալ, որ պանթուրքական ծրագրերն իրականություն դառնան։ Ընդ որում, Թեհրանի դերակատարությունը կարող է ավելի մեծանալ։ Եթե հանկարծ միջուկային գործարքի շուրջ ԻրանԱՄՆ համաձայնությունը կայացավ, ապա Իրանը տարածաշրջանում կարող է լուրջ հակակշիռ դառնալ Թուրքիային։ Այնուամենայնիվ, որպես ամփոփում կրկնենք՝ գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր) Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում (տեսանյութ) «Ռուսաստանը անհուսալի մատակարար է». «Դեմոկրատական» հայկական լրատվամիջոցները նշել են «ՆԱՏՕ-ի չափանիշների» հրետանու անցնելու անհրաժեշտությունըՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը (տեսանյութ) ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պետական ​​Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետոՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փաշինյանը չի հավատում դաշինքներին. «Սահմանադրական վա–բա՞նկ» խորհրդարանական ընտրություններից առաջՆախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց. Կրեմլը հաստատել է Հայտնի է, որ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանը «Եվրատեսիլում» 24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում Վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը. պատմության այս օրը (18 մայիս)Բունդեսլիգա․ ովքեր են առաջնության լավագույնները Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայտնի է «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըԼոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՊուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Նորեկ` Հայաստանի ազգային հավաքականում Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News Ամառը մոտենում է. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով Առանց ինձ գործարք չի լինի․ Թրամփ Bloomberg-ը պարզել է՝ ինչ «կոշտ պահանջներ» է Մոսկվան ներկայացրել Կիևին Ստամբուլում «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ղրիմի երկնքում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել Վեդիի դպրոցից 10-ամյա աղջնակի մաhվան գործը մնում է «օդում կախված» Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո․ որն է պատճառը Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելուՀունիսի հիշատակի և տոնական օրերը «Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին Միրոնովը քննադատել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակին նացիստական ​​Գերմանիայի մասին նրա խոսքերի համար
Ամենադիտված