Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի աջակցությունը ՄԱԿ-ի և Եվրախորհրդի միջև համագործակցության վերաբերյալ բանաձևին, որում մեղադրում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները, չի նշանակում, որ այդ երկրները գործել են հատուկ Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի դատապարտումն այդ փաստաթղթի կետերից միայն մեկն է, իսկ բուն փաստաթուղթն, ընդհանուր առմամբ, ձեռնտու է այդ երկրներին, կարծում է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան։ Այդ մասին նա հայտարարել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Նա նաև դատապարտել է Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած մեղադրանք։
«Նման հարթակներում Ռուսաստանի հասցեին հնչեցրած ցանկացած մեղադրանք ինձ համար անընդունելի է։ Ըստ երևույթին, նրանք այդպես են վարվել, քանի որ այդ երկրների համար այդ փաստաթղթում շատ կարևոր կետեր կան, բայց ինչ-որ մեկը փաստաթղթում որոշակի այնպիսի ուղղում է արել, որպեսզի ինքնստինքյան ստացվի, որ Ռուսաստանը ագրեսոր է»,– նշել է Ժուրովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը, Վրաստանը և Սլովակիան կողմ են քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը պարունակում է մեղադրանքներ Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։ «ՄԱԿ-ի և Եվրախորհրդի համագործակցությունը» բանաձևին աջակցել է 105 երկիր, դեմ 9-ը, այդ թվում ԱՄՆ-ը։ Ընդհանուր առմամբ փաստաթուղթը նախատեսում է ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը