Իրանը պատրաստ է «սեղմել» ԱՄՆ-ի ձեռքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ, եթե հարգվեն երկրի ազգային շահերը։
Այդ մասին Իրանի նահանգապետների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ որոշակի պայմաններով և երկրի շահերից ելնելով, մենք պատրաստ ենք համաձայնության», - նախագահի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի հավասար պայմաններ ընդունել, Իրանը կշարունակի ընթանալ իր ճանապարհով։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանում կայացել է միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների առաջին փուլը։
Բանակցություններն անցկացվել են Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդիի միջնորդությամբ։
Միացյալ Նահանգները ներկայացնում էր Մերձավոր Արևելքի գծով նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ Իրանը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Բանակցությունների երկրորդ փուլը կայացել է ապրիլի 19-ին Հռոմում։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև երկխոսության «շատ լավ առաջընթացի մասին»: