Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. ընդդիմության նախաձեռնությամբ դա չեն անի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը մոտ 20 րոպեանոց նիստ անցկացրեց խորհրդարանում` խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ: Չնայած այն բանին, որ ՔՊ խմբակցության պատգամավորները տարբեր անկյուններում քննադատում են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, բայց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստից հետո խրոխտ հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին. «ՔՊ խմբակցությունը տեւական ժամանակ է աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի առնչությամբ ամենատարբեր հարցերը: Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու, եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»,- հայտարարեց Կոնջորյանն ու արագ հեռացավ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպումից առաջ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների հետ մասնավոր զրույցներ է ունեցել, բացատրել, թե ինքը լրագրողին վիրավորելու միտում չի ունեցել, ավելին՝ մեջբերել է Սաղմոսներից խոսքեր: Իսկ արդեն խմբակցության նիստի ժամանակ, երբ սկսել են հարցը քննարկել, Քոչարյանն ասել է, որ սխալ կլինի ընդդիմադիրների հետ իր վարքը քննարկել, նրանց առիթ տալ քննադատելու, ճիշտ կլինի ԱԺ-ում ունենալ էթիկայի հանձնաժողով, հետագայում նաեւ իր հարցը քննարկել, բայց ո՛չ ընդդիմության նախաձեռնությամբ: ՔՊ-ականներն էլ, որպեսզի ընդդիմադիրներին ցույց չտան, թե իրենք ճիշտ են, ստիպված որոշել են էթիկայի հանձնաժողով ստեղծել, հետո նոր Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկել:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին. նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր վարքի համար ներողություն խնդրելուց: Փոխարենը լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում՝ այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Ընդդիմադիր 2 խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ դրեցին նախագիծը, որից հետո ՔՊ-ն որոշեց մերժել այն:

Ստացվում է, որ Քոչարյանը կրկին մնում է անպատիժ, ինչպես եղավ իր՝ խմբակցության ներկայացուցիչներին վիրավորելու, նրանց վարկաբեկելու դեպքում, իսկ նրա «խաղաթուղթը» 44-օրյայի զեկույցն է, որը Քոչարյանը որպես «զենք» է պահել իշխանությունների դեմ եւ խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին: Թեեւ այդ զեկույցի ներկայացումն արդեն ապօրինություն է, քանի որ հանձնաժողովը վաղուց գոյություն չունի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց ՀԷՑ-ը տեղեկացնում է․ մայիսի 2-ին լույս չի լինելուԲախվել են «Toyota»-ն և «Hyundai»-ն, վիրավորներ կան Նարեկ Զեյնալյանը հայտնվել է․ «Հրապարակ» Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով . «Ժողովուրդ» 2 տարի պայքարեց` 5 ամիս հազիվ աշխատեց․ «Հրապարակ» Փորձելու է Մոսկվայի եւ Կրեմլի վստահությունը նորից շահել. Փաշինյանը մայիսի 9-ի առթիվ Մոսկվա կմեկնի. «Ժողովուրդ» Երկրաշարժ՝ ՀայաստանումԷդիտա Գ․-ն հայտնաբերվել է մահացածԴուբայում նախատեսվում է 1 մլրդ դոլար արժողությամբ Trump Tower աշտարակ կառուցել (լուսանկարներ)Կոտայքում հրդեհ է բռնկվել կայանված «Daewoo»-ում«Ռեալի» ևս մեկ խաղացողի համար մրցաշրջանն ավարտված է Շատ է խոսվում կառավարության դանդաղության մասին, բայց կառավարությունը պետք է լինի դանդաղ, պետք է յոթ չափի, մեկ կտրի. Նիկոլ ՓաշինյանԱշտարակում հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ) ՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել. Reuters Ուկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունըՆեթանյահուի այցն Ադրբեջան կտևի 5 օր «Ջրահարսը՝ լողավազանում»․ Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը՝ լողազգեստովԵթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրшված կլիներ. Թրամփ Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը «Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է. Ինձագի Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Զախարովան Զելենսկիին «ահաբեկիչ» է անվանել Պուտինի մասին ֆիլմ կԷկրանովորվի Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը Միխայիլ Գալուստյանը՝ իր ամուսնալուծության մասինԿյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գալյանո լիկյոր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. Ոստիկանություն Փաշինյանը ԵՄ-ից դուրս. Հայաստանի ճակատագիրը կորոշեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը Արթուր Չախոյանին ոստիկանությունից փաստաբանի ուղեկցությամբ տարան հիվանդանոց հետազոտման ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Երբ «խաղաղ ատոմը» դառնում է աշխարհաքաղաքական զենք Հայաստանի դեմՈսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Արտառոց դեպք․ ՀՖՖ պաշտոնյայի, նրա կնոջ նկարները տեղադրել են «Tik Tok»-ում ու պահանջել 500 դոլար Հերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ակտիվիստ Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթինՌուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդումՎախճանվել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը․ պատմության այս օրը (30 ապրիլ)Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիոն համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ Գլխավոր դատախազությունը՝ Անդրե-Անի զույգի մասին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՈ՞ր հասցեներում ջուր չի լինի Երեք մեքենաներ բախվել են միմյանց․ վիրավորներ կանԸստ ադրբեջանցիների՝ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է. Աբրահամյան
Ամենադիտված