Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ էին գազազել ՔՊ-ական պատգամավորները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանում երեկ տեղի ունեցած միջադեպը բացահայտեց Հայաստանի գործող իշխանությունների որակը, ավելի ճիշտ՝ դրա իսպառ բացակայությունը։ Հիշեցնենք, Ազգային ժողովը երեկ պետք է քննարկեր հայտարարագրման համակարգի վերաբերյալ օրինագիծը։ Բայց օրինագծի քննարկումն արագ վերածվեց ընդդիմության և իշխանության միջև բանավեճի՝ կապված Ցեղասպանության ժխտման` հայաստանյան իշխանությունների քաղաքականության հետ։ Մասնավորապես, «Քաղպայմանագիրը» կատաղեց, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե Ցեղասպանության ժխտման համար պատիժները խստացնող օրինագիծ են ներկայացրել։

Ցեղասպանության ժխտումն այսօր էլ Հայաստանում քրեորեն պատժելի արարք է, սակայն դրա համար նախատեսված տուգանքները բավական փոքր են։ Իսկ Մինասյանի հայտարարությունից հետո կրքերը թեժացան, բանը հասավ քաշքշուկի, Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկերը վրա հասավ Գեղամ Մանուկյանին, պատգամավորները խառնվեցին իրար, կարողացան իրավիճակը հանդարտեցնել, բայց տևական ժամանակ «Քաղպայմանագրի» պատգամավորներն իրենց խուլիգանի պես էին պահում, հայհոյանքներ հնչեցնում, վիրավորում ընդդիմադիր գործընկերներին։

Մեր տեղեկություններով ՔՊ-ին հանձնարարված է եղել իսկապես կռիվ սադրել, ծեծել որևէ ընդդիմադիր պատգամավորի, բայց «Հայաստան» դաշինքի պատգամավորները չափազանց համախմբված էին և թույլ չտվեցին առանձին-առանձին որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել։ Արդեն միջադեպից հետո իշխող ուժի ներկայացուցիչները փորձում էին համոզել, թե դեպքը բոլորովին էլ Ցեղասպանության ժխտման օրինագծի հետ կապված չէ, ապա և ընդդիմադիրներին էին մեղադրում Ցեղասպանությունը ժխտելու մեջ։

Լկտիությունը հասել էր այնտեղ, որ տասնամյակներ շարունակ Ցեղասպանության ճանաչման համար պայքարած կուսակցություններին մեղադրում էին Ցեղասպանությունն ուրանալու մեջ։

Այսօր արդեն ապրիլի 23-ն է, և տեղի է ունենալու ջահերով երթը, իսկ վաղը հազարավոր մարդիկ բարձրանալու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Քաղպայմանագիրը» մտահոգված է, կարծում է, թե ջահերով երթը կարող է այնքան ազդեցիկ և մեծ լինել, որ ներքաղաքական խմորումներ առաջացնելու ազդակ դառնա։ Բացի այդ, ընդդիմությունը կարող է «ձիով քայլ» կատարել և թույլ չտալ Փաշինյանին ու Հայաստանի իշխանության այլ ներկայացուցիչների այցելել հուշահամալիր և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ դա արդեն ծանրագույն հարված կլինի առանց այն էլ օրեցօր նվազող վարկանիշ ունեցող քաղաքական ուժի համար։

էլինա Գասպարյան

Էդիտա Գ․-ն հայտնաբերվել է մահացածԴուբայում նախատեսվում է 1 մլրդ դոլար արժողությամբ Trump Tower աշտարակ կառուցել (լուսանկարներ)Կոտայքում հրդեհ է բռնկվել կայանված «Daewoo»-ում«Ռեալի» ևս մեկ խաղացողի համար մրցաշրջանն ավարտված է Շատ է խոսվում կառավարության դանդաղության մասին, բայց կառավարությունը պետք է լինի դանդաղ, պետք է յոթ չափի, մեկ կտրի. Նիկոլ ՓաշինյանԱշտարակում հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ) ՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել. Reuters Ուկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունըՆեթանյահուի այցն Ադրբեջան կտևի 5 օր «Ջրահարսը՝ լողավազանում»․ Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը՝ լողազգեստովԵթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրшված կլիներ. Թրամփ Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը «Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է. Ինձագի Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Զախարովան Զելենսկիին «ահաբեկիչ» է անվանել Պուտինի մասին ֆիլմ կԷկրանովորվի Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը Միխայիլ Գալուստյանը՝ իր ամուսնալուծության մասինԿյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գալյանո լիկյոր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. Ոստիկանություն Փաշինյանը ԵՄ-ից դուրս. Հայաստանի ճակատագիրը կորոշեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը Արթուր Չախոյանին ոստիկանությունից փաստաբանի ուղեկցությամբ տարան հիվանդանոց հետազոտման ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Երբ «խաղաղ ատոմը» դառնում է աշխարհաքաղաքական զենք Հայաստանի դեմՈսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Արտառոց դեպք․ ՀՖՖ պաշտոնյայի, նրա կնոջ նկարները տեղադրել են «Tik Tok»-ում ու պահանջել 500 դոլար Հերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ակտիվիստ Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթինՌուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդումՎախճանվել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը․ պատմության այս օրը (30 ապրիլ)Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիոն համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ Գլխավոր դատախազությունը՝ Անդրե-Անի զույգի մասին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՈ՞ր հասցեներում ջուր չի լինի Երեք մեքենաներ բախվել են միմյանց․ վիրավորներ կանԸստ ադրբեջանցիների՝ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է. Աբրահամյան Այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք Ողբերգական դեպք՝ «Ուիգմոր»-ում. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿտրուկ կտաքանա Գագիկ Ջհանգիրյանն ու Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով․ «Ժողովուրդ» Արմեն եւ Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ․ «Հրապարակ» Ով է խանգարում Վարդապետյանին որոշում կայացնել. 4 ամիս է՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ» Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում․ «Ժողովուրդ»
Ամենադիտված