Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին այլևս հաշվի չեն առնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի խորհրդարանում քաշքշում են իրար կամ էլ զբաղվում ներքաղաքական մանր խնդիրների լուծմամբ, աշխարհում տարատեսակ իրադարձություններ են կատարվում, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին, և հատկապես չարաբաստիկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

Այսօր առավոտյան Պեկինում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, նախ առանձնազրույցի, ապա ընդլայնված հանդիպման ձևաչափով։ Թե ինչ են քննարկել 2 երկրների ղեկավարները, առայժմ չի հաղորդվում, բայց թե՛ ադրբեջանցի և թե՛ չինացի փորձագետների կանխատեսումներով և եզրակացություններով քննարկվել է «Միջին միջանցքի» հարցը, որը հենց առնչվում է «Զանգեզուրի միջանցքին»։

Չինաստանը ռազմավարական գործընկերության պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, և որքան էլ հայկական իշխանությունները փորձում են ներկայացնել, թե լուրջ կապեր են հաստատել աշխարհի ամենահզոր երկրներից մեկի հետ, Ալիևին հաջողվել է ավելի լայն համագործակցություն ձևավորել։ Ադրբեջանի նախագահի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» զավթման հարցում ստանալ նաև Չինաստանի աջակցությունը, քանի որ «Միջին միջանցքով» հիմնականում չինական ապրանքներ են առաքվելու դեպի Եվրոպա, իսկ «Զանգեզուրի միջանցքն» էլ օդուջրի պես անհրաժեշտ է Ադրբեջանին ու Թուրքիային։ Մյուս կողմից էլ, եթե թուրք ադրբեջանական տանդեմին հաջողվի զավթել «Զանգեզուրի միջանցքը», ապա ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաև Չինաստանի թյուրքալեզու շրջաններում Թուրքիայի ազդեցությունն ահռելի կերպով կաճի, ինչը վնասակար է հենց Չինաստանի համար։

Զարմանալի չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին երեկ խոսել են նաև Բաքվում՝ Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը, որը հայտարարել է. «Եթե մշտական խաղաղության համաձայնագիր կնքվի և Զանգեզուրի անցումը բացվի, Չինաստանից դեպի Լոնդոն Միջին միջանցքը զգալիորեն կընդլայնվի՝ մեծացնելով թյուրքական աշխարհի դերը։ Մենք աջակցում ենք դրան», - հայտարարել է դեսպանը։

Այսօր նաև Չինաստան է մեկնել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պեկինում լինելու է արդեն ապրիլի 28-ին։ Իրանն անմիջականորեն դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և այժմ փորձում են շոշափել Չինաստանի կարծիքը։ Թե որ երկրին կհաջողվի՞ աջակցություն ստանալ Պեկինից, դեռ վաղ է խոսել։ Փաստն այն է, որ Հայաստանին իրեն իսկ վերաբերող հարցերում այլևս վաղուց ոչ ոք ոչինչ չի հարցնում։

Մարիա Ադամյան

Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըԼոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՊուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Նորեկ` Հայաստանի ազգային հավաքականում Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News Ամառը մոտենում է. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով Առանց ինձ գործարք չի լինի․ Թրամփ Bloomberg-ը պարզել է՝ ինչ «կոշտ պահանջներ» է Մոսկվան ներկայացրել Կիևին Ստամբուլում «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ղրիմի երկնքում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել Վեդիի դպրոցից 10-ամյա աղջնակի մաhվան գործը մնում է «օդում կախված» Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո․ որն է պատճառը Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելուՀունիսի հիշատակի և տոնական օրերը «Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին Միրոնովը քննադատել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակին նացիստական ​​Գերմանիայի մասին նրա խոսքերի համարՄակրոնի գաղափարախոսության կամակատարը Կիևում. Ռուսաստանը, խաղաղությունն ու բանակցությունները անհամատեղելի բաներ են, դա մեր վերջն էՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Պատմաբան Օլեգ Հայրապետով. Հիտլերը Հովաննիսյանի նման հիմար չէրԼոռիում դաժանաբար 29-ամյա երիտասարդի են սպանել. ով է նա Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին«Հիտլերի ստվերը և օկուպացիայի սպառնալիքը». նացիզմի վերականգնման առաջին քայլերը ՀայաստանումՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Գրավվել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը․ պատմության այս օրը (17 մայիս)Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո ՃՏՊ ԵրևանումՇինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի մայիսի 21/22 -ին Բարձր փոխարժեքներ են սահմանվել
Ամենադիտված