Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության:

«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ:

Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան:

Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք:

Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ:

Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ:

Ամեն ինչ նորմալ է նաև դատարանում: Ավելին, եթե նոմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում:  Մնացածը ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ ենք կարոտում մեր ընտանիքներին: Իհարկե, շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի:

Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,– ասել է Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցներով նախօրեի դատական նիստից Դավիթ Բաբայանի հարցաքննության վերաբերյալ կեղծ տեղեկություններ էին տարածվել:

Խոսքը վերաբերում է Դավիթ Բաբայանի ցուցմունքներին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ:

Մեջբերենք ադրբեջանական լրատվամիջոցների կեղծիքը՝ Դավիթ Բաբայանի ցուցմունքների վերաբերյալ:

««Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևի հարցերին ի պատասխան՝ ամբաստանյալ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցել այս իրադարձություններին։ Նրա խոսքով, նրանք, ովքեր ձգտել են խնդիրը լուծել ուժով, հասել են իրենց նպատակին. «Այս գործողության մեջ ներգրավված են եղել տարբեր խմբեր»,- հավելել է նա։

Ամբաստանյալը հայտնեց նաև, որ Արցախի իշխանությունները նույնիսկ «Խոջալուի ազատագրման համար» մեդալ են սահմանել։

«Եթե, ինչպես պնդում է Հայաստանը, Խոջալուի ցեղասպանության ժամանակ (Իվանյան.- խմբ.) մարդասիրական միջանցք է եղել խաղաղ բնակիչների ելքի համար, ապա ինչո՞ւ նրանց թույլ չեն տվել հեռանալ, ինչո՞ւ, ինչպես դատավարության ժամանակ արդեն նշել է Արկադի Ղուկասյանը, հարյուրավոր ադրբեջանցիներ չեն կարողացել հեռանալ այնտեղից, ինչո՞ւ են նրանք հասցվել Խանքենդի (Ստեփանակերտ.- խմբ.), Դավիթ Բաբայանը չի կարողացել պատասխանել: Փոխարենը նա հայտարարեց՝ ինչպե՞ս կարելի է արդարացնել այն, ինչ կատարվել է երեխաների և խաղաղ բնակիչների հետ: Դա բարբարոսություն է»»:

Դուբայում նախատեսվում է 1 մլրդ դոլար արժողությամբ Trump Tower աշտարակ կառուցել (լուսանկարներ)Կոտայքում հրդեհ է բռնկվել կայանված «Daewoo»-ում«Ռեալի» ևս մեկ խաղացողի համար մրցաշրջանն ավարտված է Շատ է խոսվում կառավարության դանդաղության մասին, բայց կառավարությունը պետք է լինի դանդաղ, պետք է յոթ չափի, մեկ կտրի. Նիկոլ ՓաշինյանԱշտարակում հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ) ՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել. Reuters Ուկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունըՆեթանյահուի այցն Ադրբեջան կտևի 5 օր «Ջրահարսը՝ լողավազանում»․ Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը՝ լողազգեստովԵթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրшված կլիներ. Թրամփ Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը «Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է. Ինձագի Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Զախարովան Զելենսկիին «ահաբեկիչ» է անվանել Պուտինի մասին ֆիլմ կԷկրանովորվի Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը Միխայիլ Գալուստյանը՝ իր ամուսնալուծության մասինԿյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գալյանո լիկյոր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. Ոստիկանություն Փաշինյանը ԵՄ-ից դուրս. Հայաստանի ճակատագիրը կորոշեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը Արթուր Չախոյանին ոստիկանությունից փաստաբանի ուղեկցությամբ տարան հիվանդանոց հետազոտման ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Երբ «խաղաղ ատոմը» դառնում է աշխարհաքաղաքական զենք Հայաստանի դեմՈսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Արտառոց դեպք․ ՀՖՖ պաշտոնյայի, նրա կնոջ նկարները տեղադրել են «Tik Tok»-ում ու պահանջել 500 դոլար Հերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ակտիվիստ Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթինՌուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդումՎախճանվել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը․ պատմության այս օրը (30 ապրիլ)Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիոն համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ Գլխավոր դատախազությունը՝ Անդրե-Անի զույգի մասին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՈ՞ր հասցեներում ջուր չի լինի Երեք մեքենաներ բախվել են միմյանց․ վիրավորներ կանԸստ ադրբեջանցիների՝ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է. Աբրահամյան Այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք Ողբերգական դեպք՝ «Ուիգմոր»-ում. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿտրուկ կտաքանա Գագիկ Ջհանգիրյանն ու Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով․ «Ժողովուրդ» Արմեն եւ Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ․ «Հրապարակ» Ով է խանգարում Վարդապետյանին որոշում կայացնել. 4 ամիս է՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ» Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում․ «Ժողովուրդ» Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ»
Ամենադիտված