Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում. Ուգոչուկվու Իվու

ՍՊՈՐՏ

«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, ինչպես նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին:

«Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, իռլանդացիների և պորտուգալացիների դեմ։ Այո, եզրափակիչ դուրս գալը դժվար կլինի, բայց սա ֆուտբոլ է, ամենաանկանխատեսելի մարզաձևը։ Մենք տեսանք, թե ինչպես Վրաստանը նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր և հասավ մինչև 1/8 եզրափակիչ: Այնպես որ, կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ: Անհնարին ոչինչ չեմ տեսնում, որ հայ ֆուտբոլիստները մեկ տարի անց հանդես գան աշխարհի առաջնությունում»,- ասել է Իվուն:

Ֆուտբոլիստն անդրադարձել է նաև Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Վրաստանից կրած պարտությանը:

«Ինձ համար շատ դժվար է խոսել Վրաստանից կրած պարտության մասին։ Բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, ով դեռ այնքան մարզումներ չի անցկացրել, որպեսզի անմիջապես սկսի լավ արդյունքներ ցույց տալ։ Ավելին, բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացան և բաց թողեցին վրացիների հետ հանդիպումները։ Վրաստանի հավաքականից ընդհանուր 1:9 հաշվով կրած պարտությունը ցույց չի տալիս Հայաստանի ֆուտբոլի մակարդակը։ Հիշենք, օրինակ, թե ինչպես Բրազիլիան աշխարհի առաջնությունում 1:7 հաշվով պարտվեց Գերմանիային։ Նման բաներ երբեմն պատահում են ֆուտբոլում։ Իհարկե, Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո հանդերձարանում ընկճված ու տխուր էին։ Ֆուտբոլիստները կարևոր զրույց են ունեցել գլխավոր մարզչի հետ: Եվ հավատացեք, որ հայ ֆուտբոլիստները մտադիր են վերականգնվել Վրաստանից կրած պարտությունից հետո»,- ընդգծել է խաղացողը։

Խոսելով նիդեռլանդցի մասնագետի մասին՝ Իվուն ասել է. «Ես պարզապես խաղացող եմ, ով պետք է մարզվի ու ֆուտբոլ խաղա: Թերևս իմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը։ Բայց ամեն դեպքում, բոլորը գիտեն, որ Ջոն Վան՛տ Սխիպը մեծ մասնագետ է, ով նախկինում գլխավորել է «Այաքսը» և աշխատել Եվրոպայում։ Ես հավատում եմ, որ նա շատ օգուտ կբերի ողջ հայկական ֆուտբոլին»։

Վեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըԼոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՊուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Նորեկ` Հայաստանի ազգային հավաքականում Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News Ամառը մոտենում է. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով Առանց ինձ գործարք չի լինի․ Թրամփ Bloomberg-ը պարզել է՝ ինչ «կոշտ պահանջներ» է Մոսկվան ներկայացրել Կիևին Ստամբուլում «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ղրիմի երկնքում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել Վեդիի դպրոցից 10-ամյա աղջնակի մաhվան գործը մնում է «օդում կախված» Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո․ որն է պատճառը Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելուՀունիսի հիշատակի և տոնական օրերը «Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին Միրոնովը քննադատել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակին նացիստական ​​Գերմանիայի մասին նրա խոսքերի համարՄակրոնի գաղափարախոսության կամակատարը Կիևում. Ռուսաստանը, խաղաղությունն ու բանակցությունները անհամատեղելի բաներ են, դա մեր վերջն էՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Պատմաբան Օլեգ Հայրապետով. Հիտլերը Հովաննիսյանի նման հիմար չէրԼոռիում դաժանաբար 29-ամյա երիտասարդի են սպանել. ով է նա Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին«Հիտլերի ստվերը և օկուպացիայի սպառնալիքը». նացիզմի վերականգնման առաջին քայլերը ՀայաստանումՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Գրավվել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը․ պատմության այս օրը (17 մայիս)Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո ՃՏՊ ԵրևանումՇինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի մայիսի 21/22 -ին Բարձր փոխարժեքներ են սահմանվել «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Ի՞նչ վիճակում են 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներըՏարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասինԵրկուշաբթի օրվա անջատումների հասցեներըՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»
Ամենադիտված