Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«1915 թ Հայոց ցեղասպանությունը մեր ողջ պատմության ամենաահավոր, սահմռկեցուցիչ, իր նախադեպն ու հավասարը չունեցող ողբերգությունն է: Դա միշտ մնալու է որպես մեր պատմական ողբերգություն մեր հիշողության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան: Նշում է՝ չի ուզում հիմա վերապատմել, թե ինչպես են մեզ 110 տարի առաջ մորթել ու ցեղասպանել: «Չի կարելի երբեք խաղալ մի ամբողջ ազգի այդպիսի ողբերգության հետ։ Նիկոլի գլխավորությամբ մի խումբ մարդիկ եկան իշխանության և սկսեցին հերթով պղծել, ոչնչացնել և՛ մեր արժեքները, և՛ մեր սրբությունները, Արցախը հայաթափել: Ի վերջո, սրանց իշխանության օրոք է Արցախը հայաթափվել պատմության մեջ առաջին անգամ: 3500 տարի այնտեղ հայություն է եղել: Հետո սկսեցին Ցեղասպանությունը կասկածի ենթարկել, ուրանալ և այլն: Գուցե ինչ-որ տեղ Արցախի հայաթափումը, Արցախի այս վիճակը, որն, իհարկե, այսպես չի մնալու, իշխանությունը փոխվելուց անմիջապես հետո Արցախի ինքնորոշման և մյուս հարցերն են դրվելու, այնտեղ ցեղասպանություն և էթնիկ զտում է կատարվել, Նիկոլը մի քիչ մարսում է, Հայոց ցեղասպանության ուրացումը չի մարսելու: Ահավոր ու ահասարսուռ կերպով է լինելու իր պատասխանը: Նիկոլը դրեց իր վերջակետը: Նա չի կարող իշխանության մնալ, և ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին այդ աղբակույտը մնում է իշխանության, սարսափելի է, որ ապրիլի 24-ին Նիկոլը վարչապետ է մնալու: Վիրուս են դրանք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ինքն անձամբ Ցեղասպանությունից մազապուրծի ժառանգ է: «Ինձ համար ցեղասպանության ուրացումը ծանր վիրավորանք է: Մի քանի տասնյակ երկիր ընդունել, դատապարտել է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիան, չընդունելով և չդատապարտելով դա, Արցախում շարունակեց ցեղասպանությունը: Հայաստանի իշխանությո՛ւն և աշխա՛րհ, ուրանալով, կասկածի ենթարկելով այդ փաստն ու իրողությունը, Հայաստանի վերջնական ցեղասպանության հնարավորությունն եք ստեղծում: Եթե այսօր ուրանում եք, վաղն այստեղ է ցեղասպանություն անելու թուրքը: Թուրքին զսպաշապիկ կարելի է հագցնել՝ Ցեղասպանությունը ճանաչել տալով: Իսկ ցեղասպանություն եղել է, դա  կասկածի ենթակա հարց չէ, ամբողջ աշխարհը, գիտական աշխարհը, բոլորը գիտեն դա: Ամոթ է մեզ, որ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ ամոթանք տվեց Հայաստանի իշխանությանը»,-հավելում է բանաստեղծը:

Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին իշխանությունն ազգային էր, ազգապահպան, չէ՞ որ այդ ժամանակ կառուցվեց Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հիմա Հայաստանի անկախ Հանրապետությունում ներկայիս իշխանության ներկայացուցիչն ասում է՝ պետք է հաշվենք և անուն առ անուն գրի առնենք զոհերին, մյուսն էլ, թե՝ մեր արտաքին քաղաքականության համար առաջնային չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, կամ էլ չկենտրոնանք, թե որ կողմից որքան մարդ է մահացել: Արդյոք որևէ մեկիս մտքով կանցնե՞ր, որ երբևէ հայ պաշտոնյաների շուրթերից նման հայտարարություններ կլսենք: «Ոչ միայն իմ, անգամ սատանայի մտքով չէր անցնի նման բան, անգամ սատանան իրեն թույլ չէր տա նման բան ասել: Զոհերի թիվը հաշվելու մասին հայտարարությունն անողն ո՞վ է: Փնթի, կաշառակեր քաղաքական դիակ: Մյուսի դեպքում կենտրոնանում եմ իր ծածկանվան՝ «օմեգայի» վրա: Ուրիշ ի՞նչ պետք է ասեր թուրքական կրկնակի լրտեսը: Պատկերացրեք, թե ովքեր են մեզ այսօր ղեկավարում: Պետք է լինի ազատագրական պայքար, պետք է ներսում ազատագրվենք թուրքական լծից: Այո՛, լինելու է ազատագրական պայքար Հայաստանում, ազատվելու ենք թուրքական լծից, որը բերել, դրել են մեր վզին: Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար: Սա աստվածանարգ բան է: Սրբադասված են մեր զոհերը: Միայն վերջացած մարդը կարող էր սյսպիսի բաներ ասել: Կրկնում եմ՝ սատանայի առաջ էլ ներում չեն գտնելու նման պահվածքի համար: Խաղաս մի ամբողջ ժողովրդի աննախադեպ ողբերգության հե՞տ, ասես՝ եկեք սրբադասված նահատակներին հաշվենք, մեկով ավել են, թե պակա՞ս, ինչպես 44-օրյա պատերազմի զոհերին էր հաշվում՝ պլյուս-մինուս 50: Ու սրանք իշխանության են: Ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին Նիկոլը պետք է նստած լինի վարչապետի աթոռին»,-եզրափակում է Հուսիկ Արան:

Լուսինե Առաքելյան

Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըԼոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՊուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Նորեկ` Հայաստանի ազգային հավաքականում Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News Ամառը մոտենում է. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Երկիրը ծածկվելու Է մագնիսական փոթորիկներով Առանց ինձ գործարք չի լինի․ Թրամփ Bloomberg-ը պարզել է՝ ինչ «կոշտ պահանջներ» է Մոսկվան ներկայացրել Կիևին Ստամբուլում «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ղրիմի երկնքում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել Վեդիի դպրոցից 10-ամյա աղջնակի մաhվան գործը մնում է «օդում կախված» Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո․ որն է պատճառը Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելուՀունիսի հիշատակի և տոնական օրերը «Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին Միրոնովը քննադատել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակին նացիստական ​​Գերմանիայի մասին նրա խոսքերի համարՄակրոնի գաղափարախոսության կամակատարը Կիևում. Ռուսաստանը, խաղաղությունն ու բանակցությունները անհամատեղելի բաներ են, դա մեր վերջն էՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Պատմաբան Օլեգ Հայրապետով. Հիտլերը Հովաննիսյանի նման հիմար չէրԼոռիում դաժանաբար 29-ամյա երիտասարդի են սպանել. ով է նա Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին«Հիտլերի ստվերը և օկուպացիայի սպառնալիքը». նացիզմի վերականգնման առաջին քայլերը ՀայաստանումՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Գրավվել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը․ պատմության այս օրը (17 մայիս)Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո ՃՏՊ ԵրևանումՇինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի մայիսի 21/22 -ին Բարձր փոխարժեքներ են սահմանվել «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Ի՞նչ վիճակում են 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներըՏարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասինԵրկուշաբթի օրվա անջատումների հասցեներըՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված