Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․Երեկ լուր էինք գրել ավանդական դարձած ջահերով երթի մասին, վերջում հպանցիկ նշել էինք. «Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր»: Այս տողերից ՔՊ-ում ոմանք վատացել էին, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանն այն որակել էր հեքիաթ եւ գրել. «Ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հեղափոխական առաջնորդների հետ՝ հրաժարական տալ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ապա առաջարկել էր հրաժարական ներկայացնել ապրիլի վերջ: Բնականաբար, մերժում էր ստացել եւ ստիպված հրաժարականի դիմում գրել»։ 

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ եղե՞լ է արդյոք նման բանակցություն, պայմանավորվածության փորձ, եւ ինչո՞ւ հենց ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց` ցեղասպանության հիշատակի օրվա նախորդ օրը։

Շարմազանովը զարմացավ, ասաց, որ առաջին անգամ է լսում, որ հրաժարականի ժամկետների շուրջ ինչ-որ բանակցություններ են ընթացել․ «Ես Սերժ Սարգսյանից նման բան չեմ լսել, մնում է՝ Կարեն Կարապետյանն ասի՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։ Բայց, ինչքանով ես գիտեմ, մինչեւ հրաժարականը Կարեն Կարապետյանը դրանց հետ չի շփվել, եթե շփվել է, ես չգիտեմ, ես չեմ լսել։ Էշ-էշ խոսում են, էլի․․․ Ես չեմ հավատում, որ Կարեն Կարապետյանն իրենց հետ հանդիպել է, ես հազար անգամ խոսել եմ իր հետ, նման բան չի ասել: 24-ից հետո պիտի հանդիպեին Նիկոլն ու Կարեն Կարապետյանը, բայց 24-ի երեկոյան չեմ հիշում` Նիկոլն ինչ պայման դրեց, Կարենը հայտարարեց, որ կա՛մ առանց նախապայմանների ենք հանդիպում, կա՛մ չի լինի հանդիպում, ու այն այդպես էլ տեղի չունեցավ, ապրիլի 23-ին խոսել եմ Կարապետյանի հետ, 24-ի երեկոյան Գործադիրի նիստ ենք արել, որ լիներ հանդիպում, կասեր՝ հանդիպել եմ, խոսել եմ»:

Իսկ ինչո՞ւ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ «Բանը բանից անցել էր, դիմացը ապրիլի 24-ն էր, ու շատ հավանական էր, որ այդ օրը սրանք կոնտրոլից դուրս բերեին ամեն ինչ, այնպիսի վիճակ լիներ, որը մեր պետությանը, ազգին սազական չէր լինի՝ բախում անեին, մի բան հրահրեին, իհարկե, ապրիլի 24-ը նշանակություն է ունեցել հրաժարականի համար, Սերժ Սարգսյանն իրեն չէր կարող թույլ տալ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի առաջ Հայաստանում նման բաներ լինեին, խնդիրը միայն իրեն հուշահամալիր գնալը թույլ չտալը չէր, այլ՝ խայտառակ չլինեինք, մեկի քթից արյուն չգար։ Բայց սրանց համար ապրիլի 24-ն ի՞նչ է որ, կա՛մ իրենց համար, կա՛մ` Էնվեր փաշայի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 24․ 04․ 25 թ համարում։

Առանց ինձ գործարք չի լինի․ Թրամփ Bloomberg-ը պարզել է՝ ինչ «կոշտ պահանջներ» է Մոսկվան ներկայացրել Կիևին Ստամբուլում «ԱԺ-մ եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ղրիմի երկնքում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել Վեդիի դպրոցից 10-ամյա աղջնակի մաhվան գործը մնում է «օդում կախված» Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո․ որն է պատճառը Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելուՀունիսի հիշատակի և տոնական օրերը «Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին Միրոնովը քննադատել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակին նացիստական ​​Գերմանիայի մասին նրա խոսքերի համարՄակրոնի գաղափարախոսության կամակատարը Կիևում. Ռուսաստանը, խաղաղությունն ու բանակցությունները անհամատեղելի բաներ են, դա մեր վերջն էՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Պատմաբան Օլեգ Հայրապետով. Հիտլերը Հովաննիսյանի նման հիմար չէրԼոռիում դաժանաբար 29-ամյա երիտասարդի են սպանել. ով է նա Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին«Հիտլերի ստվերը և օկուպացիայի սպառնալիքը». նացիզմի վերականգնման առաջին քայլերը ՀայաստանումՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Գրավվել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը․ պատմության այս օրը (17 մայիս)Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո ՃՏՊ ԵրևանումՇինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի մայիսի 21/22 -ին Բարձր փոխարժեքներ են սահմանվել «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Ի՞նչ վիճակում են 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներըՏարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասինԵրկուշաբթի օրվա անջատումների հասցեներըՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի․ «Հրապարակ» Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարություն
Ամենադիտված