BBC. Հայաստանի և Իրանի զորավարժություններն արտացոլում են ավելի լայն տեղաշարժեր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել երկու երկրների սահմանին, զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 9-ին և 10-ին և «ընդգրկել են սահմանային անցակետերի վրա նմանակված ահաբեկչական խմբավորումների հարձակումները չեզոքացնելու գործողություններ», հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այս մասին գրել է BBC-ն, գրում է checheninfo.ru–ն։
«Ինքնին դա կարճաժամկետ և լոկալ իրադարձություն է, բայց այդ զորավարժություններն արտացոլում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական լայնածավալ տեղաշարժերը։ Դրանք անցկացվել են Ագարակ/Նորդուզ սահմանային հատվածում, որը ԽՍՀՄ փլուզումից ի վեր հայկական կողմից պաշտպանվում էր ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից, բայց 2025 թվականի հունվարից ռուսներին փոխարինել են հայերը։ Ընտրելով Եվրոինտեգրացում և մերձեցում Արևմուտքի հետ հայկական կառավարությունը փորձում է վստահեցնել Թեհրանին, որ նա վախենալու ոչինչ չունի, և որ Հայաստանը չի դառնա Արևմուտքի հենակետը նրա դեմ պայքարում։ Բանն այն է, որ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կնքվել էր Ջո Բայդենի վարչակազմի վերջին օրերին, չի կարող չանհանգստացնել իրանցի քաղաքական գործիչներին՝ հաշվի առնելով իրանա-իսրայելական և իրանա-ամերիկյան առճակատման սրումը։ Հայաստանի և Իրանի հատուկ նշանակության ուժերի առաջին համատեղ զորավարժությունների անցկացումը վկայում է այն մասին, որ հայ դիվանագետներին հաջողվել է համոզել իրանցի գործընկերներին, որ Երևանի արևմտամետ կուրսն ուղղված չէ իր հարավային հարևանի դեմ»,- նշել է BBC-ն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը