Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ վերջերս Թրամփն իր օգնականներին խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն ավելի դժվար է ավարտվել, քան ինքը հույս ուներ:
Ինչպես հաղորդում է պարբերականը, իր զայրույթի հիմնական մասը ԱՄՆ նախագահն ուղղել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն։ Մասնավորապես, այն բանի համար, որ նա չի համաձայնել ԱՄՆ-ի վերջին առաջարկին:
Պարբերականը հավելել է, որ աճող ըմբռնումը, որ կողմերը դեռևս հեռու են առանցքային հարցերի շուրջ քննարկումներից, հակասում Է Թրամփի այն հայտարարությանը, որ նա կարող է գործարքը կնքել 24 ժամվա ընթացքում: