Սպիտակ տունը հայտարարել Է՝ Թրամփը հիասթափվել է Զելենսկուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սխալ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է Reuters-ը։
«Նախագահը վրդովված է։ Նրա համբերությունը սպառվում է: Նա ցանկանում է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է խաղաղության համար: Նա ցանկանում է, որ սպանությունները դադարեն, բայց դրա համար անհրաժեշտ է, որ պատերազմի երկու կողմերն էլ պատրաստ լինեն դրան», - ասել է նա։
«Ցավոք, նախագահ Զելենսկին սխալ ուղղությամբ է շարժվում», - հավելել Է Լևիթը։