Ջահերով երթ է անցկացվել նաև Ախալքալակում
ՖՈՏՈ
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի երեկ Ախալքալաքի պատանեկան միության անդամները կազմակերպել էին ջահերով երթ:
Երթի մասնակիցներն Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նարեկ քհն. Տիգրանյանի ու Արագովայի հովվության հոգևոր հովիվ Տ. Դավիթ քհն. Կյուրեղյանի առաջնորդությամբ Ախալքալաքի բերդի տարածքից շարժվել են դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։ Եկեղեցու բակում Տեր Նարեկը հանդես է եկել խոսքով: