Երկրաշարժ՝ Ադրբեջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հինգշաբթի 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում՝ Խինալըգ կայարանից 22 կմ դեպի հարավ-արևելք։
Երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ հետազոտության հանրապետական կենտրոնի կողմից։
Երկրաշարժը տեղի է ունեցել 5 կմ խորության վրա և գրանցվել տեղական ժամանակով 14:12-ին: