Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ Ա

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է.

«Զիջողական քաղաքականության, նաև չափազանցեցված զգուշավորությունը միախառնելով, պարզապես  մեր իրավունքները կկորցնենք և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք։ Հինգերորդ դարում մեր ժողովուրդը, որպես մեկ ամբողջություն, Վարդան Մամիկոնյանի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ ոտքի ելավ, երբ հայրենիքը վտանգի տակ էր։ Եվ մեր ժողովուրդը միաբերան ասաց՝ մեր հայրենիքի անկախությունից հայեցի ապրելու, գոյատևելու մեր իրավունքից ոչ ոք չի կարող շեղել։ Սպասելի է, որ այսօր հայրենիքի մեր ժողովուրդը նույն ոգով, նույն հավատքով, նույն գիտակցությամբ, նույնը ասի:

Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությունն ամուր հիմքը կկազմի մեր պահանջատիրական պայքարի։ Դժբախտաբար չկարողացան ընդհանրապես հայ ժողովրդին հուզող և հատկապես Հայ Դատի հետապնդման աշխատանքների գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպես, որ հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի ու Սփյուռքի մոտեցումները ներդաշնակվեն ներհայեցողությամբ:

Կարելի է ու հրամայական ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել, կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի դերակատարության միջև համադրում ստեղծել, ոչ թե Հայաստանը սփյուռքից և սփյուռքը Հայաստանից հեռացնել։ Կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի միջև դերերի հստակեցում և աշխատանքի բաժանում կատարել՝ մեր ազգի ներուժի ամբողջական ու ճիշտ օգտագործումով:

Զգույշ, հազար անգամ զգույշ հիշյալ հնարավորություններից ու հրամայականներից խուսափումը Հայաստանը կարող է առաջնորդել դեպի վտանգալից հորիզոններ, ու մեր ազգը դեպի ներքին բևեռացումներ, որոնց նախանշանները սկսել են երևալ:

Չորրորդ, քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել կիզակետը մեր պահանջատիրության։ Անցնող տասամյակներում ակադեմիական ու քարոզչական ոլորտներում հսկա աշխատանք է կատարվել, հարկ է շարունակել նույն աշխատանքը, սակայն դրան առընթեր անհրաժեշտ որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան կիզակետը մեր պահանջատիրական պայքարի՝ քայլ պահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթի հետ։

Ճիշտ է քաղաքական ու իրավական դաշտերը իրարից տեսականորեն անջատ են, սակայն ներկա աշխարհի մեջ դրանք միմյանց հետ սերտորեն առնչված են՝ մեկը մյուսը պայմանավորելով, հարաբերաբար ազգային, թե շրջանային շահերում, որտեղ դժբախտաբար բացակա է իրավունքն ու արդարությունը։

Արդ, մեր մոտեցումը պետք է լինի իրատեսական, հարկ է լինել արթուն և մեր աշխատանքը դասավորել համապատասխան աշխարհի հարափոփոխ պայմաններում։

Եվ վերջապես հինգերորդ, հայ ժողովրդի հզորության վահանն իր համախմբումն է: Ազգերի դարավոր պատմությունը ցույց է տալիս, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի, իր իրավ ու մնայում բարեկամը շահն է: Այսօր մենք փաստորեն, բարեկամ չունենք, մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակների համախմբումն է, Հայաստան-Սփյուռք գործակցությունն է: Պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր կազմակերպություններն ամեն տեղ:

Կանդրադառնա՞նք արդյոք, որ մենք սկսել ենք իրարից հեռանալ, խաբկուսիկ երևույթներով չտարվենք, ներհայաստանյան, ներսփյուռքյան, ներկուսակցական, ներհամայնքային ճեղքերի բազմացումը սկսել է տկարացնել մեր հավաքական հավատքը ու ջլատել մեր հավաքական վճռականությունը։

Մենք, որպես Հայաստան, սփյուռք և որպես ազգ սխալ ու վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անդունդ կընթանանք: Հետևաբար արթնանանք այլևս, համախմբվենք ու համախմբենք մեր ազգի ներուժը՝ ի խնդիր Հայաստանի հզորացման և մեր իրավունքների հետապնդման:

Սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան և սփյուռս աշխարհի, ուրիշ ճամփա չունենք, համախմբվենք ու համախմբենք։ Այս է պատգամը մեր սրբացյալ նահատակների։ Եկեք լսենք պատգամը մեր սրբացյալ նահատակների, և այդ պատկանին հավատարմությամբ վերանորոգենք մեր կյանքը, մեր պահանջատիրական պայքարը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն»:

Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասին«Թագուհու» կերպարը Հայաստանում. ի՞նչ կա մտահոգվելու. «Փաստ»Երկուշաբթի օրվա անջատումների հասցեներըՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի․ «Հրապարակ» Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱրագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Մայիսի 15-16-ը բացահայտվել է 136 հանցագործություն․ հայտնաբերվել է 10 հետախուզվող Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասինՀնդկաստանը մտածում է կրճատել Պակիստանի ջրամատակարարումը Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը Տիրանայում Հռոմի պապն առաջարկել է Վատիկանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Զելենսկու գրասենյակը նկարագրել է Կիև-Վաշինգտոն բանակցությունները Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Սանիո ընկերություն Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը կսկսվեն 0-ից․ ի՞նչ է հայտնի Գազ չի լինի մայիսի 19-ին և 20-ին․ հասցեներ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել Oդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԵվրամիությունն արդեն քննարկում է պատժամիջոցների 18-րդ փաթեթը Ռուսաստանի դեմ «Բոլոր հարևանների տները ստուգել ենք, ամեն վարկած քննվում Է»․ 2-ամյա Տիգրանի անհետացման 12-րդ օրն էՊՆ զինծառայողներ են վիրավորվել․ մանրամասներՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՈւՂԻՂ․Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքիցԻնչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերություններըԻնչ իրավիճակ է Լարսում«Վերածվում է Զելենսկու. արևելագետը բացատրել է, թե ուր է Հայաստանը տանում Փաշինյանը»«Հնդկաստանը փոխարինում է Ռուսաստանին Հայաստանի զենքի շուկայում, սակայն Երևանի կախվածությունը Մոսկվայի հետ սովորական առևտրից մնում է»
Ամենադիտված