Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո սկսվեց ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական վերանայումը: Առաջին և առավել շոշափելի քայլերից մեկն արտաքին օգնության ծրագրերի կտրուկ կամ ամբողջական կրճատում էր, և խոսքն առաջին հերթին Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասին էր: Բոլորովին վերջերս ԱՄՆ կառավարության Արդյունավետության նախարարությունը (DOGE) պաշտոնապես հայտարարեց 215 մլն դոլար ընդհանուր գումարով 139 դրամաշնորհների չեղարկման մասին, այդ թվում Հայաստանում, գրում է fondsk.ru–ն։

1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 3,3 միլիարդ դոլարի օգնություն, որից 1,3 միլիարդը USAID–ի միջոցով:

Ամերիկյան օգնության հիմնական ուղղություններն են եղել կառավարումն ուը ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական զարգացումը, կրթությունը և գիտությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները, ռազմական համագործակցությունը: 2024 թվականին պայմանագիր է ստորագրվել Հայաստանին հինգ տարվա ընթացքում 250 միլիոն դոլար տրամադրելու մասին, որից 110 միլիոնն արդեն փոխանցվել է։ Այնուամենայնիվ, 2025 թվականին Թրամփի վարչակազմը սառեցրել է մնացած միջոցները, այդ թվում 49 միլիոն դոլարը, որը նախատեսված էր ժողովրդավարական անցմանն աջակցելու համար։ Այդ որոշումը վտանգի տակ է դրել բազմաթիվ նախագծեր և կազմակերպություններ, որոնք նախկինում ապավինում էին ամերիկյան օգնությանը: ՀԿ-ները, կրթական հաստատությունները և պետական ծրագրերը բախվել են ֆինանսավորման սղության հետ, ինչը կարող է հանգեցնել գործունեության կրճատման և որոշ ծրագրերի փակման։ Չոր թվերի հետևում կոնկրետ հետևանքներ են։ Տարիներ շարունակ Հայաստանում գործել են տասնյակ ծրագրեր USAID-ի, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի, Ազգային դեմոկրատական ինստիտուտի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Քարնեգի հիմնադրամի և Սորոսի հիմնադրամի հովանու ներքո, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվել դիվանագիտական ուղիներով՝ Պետքարտուղարությունից և ԱՄՆ Կոնգրեսից: Այդ կառույցներն ակտիվորեն ազդել են երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա զարգացնելով ամերիկամետ ինտելեկտուալ և քաղաքական միջավայր, աջակցելով լրատվամիջոցներին, ստեղծելով ուսումնական կենտրոններ, ներդնելով կրթական բարեփոխումներ և, ընդհանրապես, ձևավորելով արևմտամետ ուղղվածություն ունեցող սոցիալական շերտ։ Հիմա այս բոլոր նախագծերը կամ վտանգի տակ են կամ արդեն փակվել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն, օրինակ, տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում: Ֆինանսավորումը տրամադրվել է դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, գյուղի զարգացման, կանանց ձեռներեցության, կրթության արդիականացման, առողջապահության, ՏՏ ոլորտի և բնապահպանական ծրագրերին: Հայաստանի պետական կառույցները, այդ թվում Արդարադատության նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, քաղաքապետարանները և դպրոցները, ստացել են ուղղակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն։ Սակայն Թրամփի կողմից առաջնահերթությունների վերանայումից հետո  ֆինանսավորումը կամ մասամբ կամ ամբողջությամբ դադարեցվել են։ Ըստ էության, շահագրգիռ ուժերը Հայաստանում կորցրել են աջակցության մի ամբողջ «ստվերային բյուջե»՝ արևմտյան ազդեցության զուգահեռ ենթակառուցվածք, որն օգնել է ոչ միայն ՀԿ–ներին, այլ նաև առկա պետական ապարատին։ Այժմ տասնյակ ՀԿ-ներ մնացել են առանց աշխատավարձի, քաղաքացիական կրթության կենտրոնները փակվում են, մարզային լրատվամիջոցները փող են փնտրում, իսկ կայուն արտասահմանյան դրամաշնորհներին սովոր ակտիվիստները փորձում են վերակողմնորոշվել՝ ոմանք դեպի ԵՄ, ոմանք դեպրեսիայի միջոցով:

Կարևոր է հասկանալ, որ Հայաստանում արևմտյան դրամաշնորհային համակարգը աբստրակցիա չէ։ Դրանք կոնկրետ անուններ ու կառույցներ են, որոնցից շատերն այսօր կանգնած են գոյատևման իրական խնդրի առաջ։ Դրանց թվում են Իրավական զարգացման կենտրոնը, Թրանսփարենսի հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Ռեսուրս կենտրոնների կանանց ասոցիացիան և տասնյակ տարածաշրջանային լրատվամիջոցներ: Այս բոլորն էլ ձևավորել են, այսպես կոչված, «ակտիվ քաղաքացիական հասարակության»,՝ ողնաշար, որն ուղղված է դեպի արևմտյան արժեքները։

Այսպիսով, ամերիկյան օգնության դադարեցումը սառը ցնցուղ է նրանց համար, ովքեր նախկինում անմիջականորեն համագործակցել են այդ կառույցների հետ։ Այժմ, երբ ԱՄՆ-ն առաջնահերթություններն անցնում է «ներքին օրակարգին» և խստացնում է իր ֆինանսավորման քաղաքականությունը, Երևանը հանկարծ սկսել է գիտակցել, որ արևմտամետ խաղադրույքը ոչ միայն քաղաքականապես անհեռանկարային էր, այլ նաև տնտեսապես կարճատև: Մեխանիզմը հանկարծ խափանվեց, և դրա ճարտարապետները՝ դիվանագետները, դրամաշնորհ ստացողները, քաղաքական գործիչները և լրագրողները մնացին առանց «թթվածնի»: Այս ֆոնին գնալով ակնհայտ է դառնում, որ Հայաստանը խաղադրույքը կատարելով Արևմուտքի վրա հայտնվել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ կորցնելով Արևելքը։ ԵՄ-ն առաջարկում է «փափուկ դիվանագիտություն», բայց գումար տալիս է չնչին չափերով և հիմնականում խորհրդակցությունների տեսքով։ ԱՄՆ-ն ամբողջովին դուրս է խաղից, իսկ ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը, չնայած քաղաքական բոլոր դժվարություններին, շարունակում են մնալ իրական ֆինանսական ազդեցություն ունեցող Հայաստանի միակ տնտեսական գործընկերը։

Հայաստանում ամերիկյան ծրագրերի փակումը միայն Թրամփի վարչակազմի բյուրոկրատական որոշում չէ, դա ազդանշան է։ Ազդանշան, որ մեծ աշխարհաքաղաքականության մեջ թույլ դաշնակիցների համար տեղ չկա, և եթե ռազմավարական դասավորության մեջ դու պետք չես, ուրեմն ուղղակի դուրս ես մնում սխեմայից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱրագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Մայիսի 15-16-ը բացահայտվել է 136 հանցագործություն․ հայտնաբերվել է 10 հետախուզվող Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասինՀնդկաստանը մտածում է կրճատել Պակիստանի ջրամատակարարումը Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը Տիրանայում Հռոմի պապն առաջարկել է Վատիկանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Զելենսկու գրասենյակը նկարագրել է Կիև-Վաշինգտոն բանակցությունները Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Սանիո ընկերություն Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը կսկսվեն 0-ից․ ի՞նչ է հայտնի Գազ չի լինի մայիսի 19-ին և 20-ին․ հասցեներ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել Oդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԵվրամիությունն արդեն քննարկում է պատժամիջոցների 18-րդ փաթեթը Ռուսաստանի դեմ «Բոլոր հարևանների տները ստուգել ենք, ամեն վարկած քննվում Է»․ 2-ամյա Տիգրանի անհետացման 12-րդ օրն էՊՆ զինծառայողներ են վիրավորվել․ մանրամասներՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՈւՂԻՂ․Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքիցԻնչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերություններըԻնչ իրավիճակ է Լարսում«Վերածվում է Զելենսկու. արևելագետը բացատրել է, թե ուր է Հայաստանը տանում Փաշինյանը»«Հնդկաստանը փոխարինում է Ռուսաստանին Հայաստանի զենքի շուկայում, սակայն Երևանի կախվածությունը Մոսկվայի հետ սովորական առևտրից մնում է» Վթար՝ Կոտայքի մարզում Ե՞րբ է նախատեսված Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը Ջուր չի լինելու երկար ժամանակով Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Թմրանյութ, ձերբակալվածներ․ ինչ է կատարվել Մխչյանի դպրոցում1978 թվականի մայիսի 16-ին ծնվել է հայտնի գործարար, "Սպայկա" ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը․ պատմության այս օրը (16 մայիս)Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու Ոսկու գինը միջազգային բորսայում նվազել էԱլեքսանդր Աղաբեկյանը անհետ կորել էՌուբլին շարունակում է ռեկորդ գրանցել3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ» Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ» Տիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել․ «Հրապարակ»
Ամենադիտված