ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է վերջնական քննարկվեն, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «CBS News»-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թրամփը ճիշտ է իր դատողության մեջ, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ճիշտ ուղղությամբ են շարժվում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։