Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ երբ կնշվի Քաղաքացու օրն այս տարի. որտեղ կանցակցվեն միջոցառումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։

ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:

Նույն օրը մայրաքաղաք Երևանում և Հայաստանի 2025թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:

Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացնում են «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով ուսումնական նախագծեր: Դպրոցականները նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը: Ապրիլի 26-ին բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն նախագծային աշխատանքները:

Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 26-ին կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։

Քաղաքացու օրվա շրջանակում կձևավորվեն երկու խոշոր հարթակներ. Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 16:00-18:00-ն և 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանի կենտրոնական հրապարակում ժամը 11:30-18:00-ն կկազմակերպվեն մշակութային ծրագրեր՝ Գեղագիտության ազգային կենտրոնի սաների, քոլեջների նվագախմբերի և երգչախմբերի, արվեստի դպրոցների ժողովրդական և էստրադային վոկալ և պարային խմբերի, ինչպես նաև հայտնի երաժշտական խմբերի մասնակցությամբ:

Կազմակերպվող հանրային հանդիպում-քննարկումներում որպես բանախոսներ հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչները, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում հաջողություններ արձանագրած, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչները, որոնք կներկայացնեն պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը: Բանախոսները հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններն ու ձեռքբերումները կներկայացնեն՝ միաժամանակ քննարկելով հանդիպման մասնակիցների, հատկապես երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր:

ՀՀ մարզերում և քաղաքամայր Երևանում բանախոսությունների մեկնարկը նախատեսվում է ժամը 12:00-ին կամ 15:00-ին, այնուհետև կլինեն բանախոսություններն ամփոփող կարճ մշակութային միջոցառումներ՝ համայնքների արվեստի դպրոցների սաների և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:

Բացի վերոնշյալ հարթակներից՝ Քաղաքացու օրվա շրջանակում երիտասարդների մասնակցությամբ բանախոսություն-քննարկումներ են կազմակերպվելու նաև պետական աջակցությամբ ստեղծված «Իջևան Լոֆթ», «Դուկո», «Մեղրի Լոֆթ», «ԾոՎեմ», «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» երիտասարդական կենտրոններում:

Միջոցառումների այս ձևաչափը նպատակաուղղված է հանրության գիտակցության մեջ «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորմանը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը։

Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱրագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Մայիսի 15-16-ը բացահայտվել է 136 հանցագործություն․ հայտնաբերվել է 10 հետախուզվող Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասինՀնդկաստանը մտածում է կրճատել Պակիստանի ջրամատակարարումը Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը Տիրանայում Հռոմի պապն առաջարկել է Վատիկանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Զելենսկու գրասենյակը նկարագրել է Կիև-Վաշինգտոն բանակցությունները Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Սանիո ընկերություն Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը կսկսվեն 0-ից․ ի՞նչ է հայտնի Գազ չի լինի մայիսի 19-ին և 20-ին․ հասցեներ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել Oդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԵվրամիությունն արդեն քննարկում է պատժամիջոցների 18-րդ փաթեթը Ռուսաստանի դեմ «Բոլոր հարևանների տները ստուգել ենք, ամեն վարկած քննվում Է»․ 2-ամյա Տիգրանի անհետացման 12-րդ օրն էՊՆ զինծառայողներ են վիրավորվել․ մանրամասներՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՈւՂԻՂ․Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքիցԻնչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերություններըԻնչ իրավիճակ է Լարսում«Վերածվում է Զելենսկու. արևելագետը բացատրել է, թե ուր է Հայաստանը տանում Փաշինյանը»«Հնդկաստանը փոխարինում է Ռուսաստանին Հայաստանի զենքի շուկայում, սակայն Երևանի կախվածությունը Մոսկվայի հետ սովորական առևտրից մնում է» Վթար՝ Կոտայքի մարզում Ե՞րբ է նախատեսված Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը Ջուր չի լինելու երկար ժամանակով Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Թմրանյութ, ձերբակալվածներ․ ինչ է կատարվել Մխչյանի դպրոցում1978 թվականի մայիսի 16-ին ծնվել է հայտնի գործարար, "Սպայկա" ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը․ պատմության այս օրը (16 մայիս)Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու Ոսկու գինը միջազգային բորսայում նվազել էԱլեքսանդր Աղաբեկյանը անհետ կորել էՌուբլին շարունակում է ռեկորդ գրանցել3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ» Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ» Տիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել․ «Հրապարակ»
Ամենադիտված