Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան։ Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ»,- գրել է Հարիսը։