Ղրիմը «կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության կազմում». Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ղրիմի թերակղզին «կմնա Ռուսաստանի Դաշնության մաս»՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագրի շրջանակներում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը մեկնաբանել է իրավիճակը Time ամսագրի համար տված հարցազրույցի ժամանակ։
«Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնության կազմում», - ասել է պետության ղեկավարը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես լավ է հասկանում այս փաստը։