35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արթիկի Տուֆագործների փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը:
Ապրիլի 18-ին, ժամը 18.20-ին, Գյումրի քաղաքի Կարմիր բերդի փողոցում տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կապույտ կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված: Ըստ 35-ամյա արթիկցու` փաթեթում մեֆեդրոն տեսակի թմրանյութ է, որը ձեռք էր բերել տելեգրամյան մի կայքէջի միջոցով:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: