Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առնվազն 1967 թվականից այս կողմ, երբ խորհրդային Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմանը, առավել ևս՝ ՀՀ անկախ պետականության վերականգնումից ի վեր, միշտ սպասել ենք, թե որ երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե որ երկրի ղեկավարը կարտաբերի Ցեղասպանություն բառը:

Բայց երբեք ոչ մի նորմալ հայ մարդու մտքով չէր անցնի, որ մի օր կգա, երբ սպասելու ենք, թե Հայաստանի ղեկավար համարվողն Ապրիլի 24-ի իր ուղերձում կասի՞ Ցեղասպանություն բառը... Ասաց: Նույնիսկ գնաց Ծիծեռնակաբերդ, բայց աննախադեպ ձևով՝ «Ժողովրդից խռովի» վիճակում, առավոտ կանուխ, զուտ իր քպականներով, մեծաքանակ ոստիկաններով «ապահովագրված»: Հա, նույնիսկ «ուղերձ» հղեց:

Բայց խնդիրը այդ «հերթապահ» գործողությունները չեն անգամ: Խնդիրն այն է, որ սպասելի էր համարվում չասելը, չգնալը: Խնդիրն այն է, թե Փաշինյանն ու նրա քպականները ինչքան էին վախեցած, ինչքան էին իրար խառնվել, ինչ կարգի էին շփոթահար ու սարսափած, օրինակ՝ «Ջահերով երթից», որին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, որոնք անմեղ զոհերի հիշատակը հարգելուց զատ իրենց բողոքն ու անհամաձայնությունն էին արտահայտում Ցեղասպանությունն ուրանալու, մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ: Ավելին, որքան էին նեղված թուրքական և ադրբեջանական դրոշներն այրելուց...

Ընդհանրապես, Ջահերով երթն անցկացվում է արդեն 26-րդ տարին անընդմեջ. այն կազմակերպվում է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից, մասնակցում են նաև այլ քաղաքական ուժեր՝ իրենց համերաշխությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հարգելով Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն ցեղասպանված հայերի հիշատակը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններն աջակցել են երթին, հազարավոր մարդիկ մասնակցել են Ջահերով երթին, այրել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշը, և այդ ամենը դարձել է ոգեկոչման կարևորագույն մի արարողություն, որն այլևս ավանդույթ է, ընդ որում՝ չափազանց գեղեցիկ ավանդույթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը, թշնամիներով շրջապատված լինելով՝ արարելու, ստեղծելու իրավունքը։

Մի քանի տարի շարունակ արդեն Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանական քարոզչամեքենայի և հարակից սատելիտ- «փորձագետների» ծառայություններից օգտվելով, փորձում են արժեզրկել Ջահերով երթը, ներկայացնել այն՝ որպես ինչ-որ հակաքաղաքակրթական գործողություն։ Իսկ այս տարի փաշինյանական իշխանությունը այնքան է չափերն անցել, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դատապարտել է Ջահերով երթն ու Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը Այս տարի մեկ այլ խորհրդանիշ էլ էր ընտրված՝ Արարատի պատմական խորհրդանիշը։ Ցեղասպանության ճանաչումն ու Արարատի պատմական խորհրդանիշի պահպանումը այսօր Հայաստանում վտանգված են, գործող իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, փորձում են մոռացության մատնել Ցեղասպանությունը, ինչպես նաև Սուրբ Լեռը, և հենց դրա դեմ էլ ուղղված էր Ջահերով երթը։

Վերադառնալով Ջահերով երթի հանդեպ իշխանությունների վերաբերմունքին՝ կրկնենք, փաշինյանական ողջ իշխանության ու նրանց սատելիտների արձագանքը ապացուցեց իրենց բոլոր վախերը։ Հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև իրենց ավելի անվտանգ զգալու համար փաշինյանական իշխանությունը գրեթե հազարից ավելի ոստիկանների էր կենտրոնացրել ամբողջ ճանապարհին՝ վերահսկելու երթը, թույլ չտալու այն քաղաքական ակցիայի վերածելու հնարավորությունը։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն անձամբ էր վերահսկում Ջահերով երթը, և լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է եկել, ասել էր. «Կազմակերպում ենք հասարակական կարգի պահպանություն, հուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի»։ Հարցին, թե որպես «քաղաքացի» մասնակցելո՞ւ է պահանջատիրական երթին, Հովհաննիսյանը տիպիկ «նիկոլական» պատասխան էր տվել. «Խնդրում եմ՝ նման հարցեր մի տվեք ինձ։ Իհարկե, քաղաքացի եմ, պատվավոր քաղաքացի են բոլոր ոստիկանները»։ Բայց այդպես էլ չէր նշել, թե արդյո՞ք որպես քաղաքացի և պահանջատեր է մասնակցելու Ջահերով երթին։ Երթի մասնակիցներին մի պահ թվացել էր, որ ոստիկաններն ավելի շատ են, քան բուն երթին մասնակցողները։ Նման քայլերով գործող իշխանությունը մեկ անգամ ևս ցուցադրեց սեփական վախերը սեփական հանրությունից. հայ ժողովուրդը, ի տարբերություն Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև Ցեղասպանությունը ուրանալու հարցում Փաշինյանին աջակցող հանրային որոշակի զանգվածի, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում հրաշալի գիտի, թե ով ով է և ով ինչպես է ուրանում Ցեղասպանությունը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին, վանկարկել են «Նիկոլ դավաճան»։

Փաշինյանը, թերևս, դեմ չէ, որ իրեն դավաճան ասեն, միայն թե կարողանա պահպանել իշխանությունը, բայց նրա վախերն արդեն իսկ մատնում են, որ գործող իշխանությունը զգում է իր վերջը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Մայիսի 15-16-ը բացահայտվել է 136 հանցագործություն․ հայտնաբերվել է 10 հետախուզվող Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասինՀնդկաստանը մտածում է կրճատել Պակիստանի ջրամատակարարումը Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը Տիրանայում Հռոմի պապն առաջարկել է Վատիկանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Զելենսկու գրասենյակը նկարագրել է Կիև-Վաշինգտոն բանակցությունները Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Սանիո ընկերություն Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը կսկսվեն 0-ից․ ի՞նչ է հայտնի Գազ չի լինի մայիսի 19-ին և 20-ին․ հասցեներ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել Oդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԵվրամիությունն արդեն քննարկում է պատժամիջոցների 18-րդ փաթեթը Ռուսաստանի դեմ «Բոլոր հարևանների տները ստուգել ենք, ամեն վարկած քննվում Է»․ 2-ամյա Տիգրանի անհետացման 12-րդ օրն էՊՆ զինծառայողներ են վիրավորվել․ մանրամասներՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՈւՂԻՂ․Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքիցԻնչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերություններըԻնչ իրավիճակ է Լարսում«Վերածվում է Զելենսկու. արևելագետը բացատրել է, թե ուր է Հայաստանը տանում Փաշինյանը»«Հնդկաստանը փոխարինում է Ռուսաստանին Հայաստանի զենքի շուկայում, սակայն Երևանի կախվածությունը Մոսկվայի հետ սովորական առևտրից մնում է» Վթար՝ Կոտայքի մարզում Ե՞րբ է նախատեսված Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը Ջուր չի լինելու երկար ժամանակով Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Թմրանյութ, ձերբակալվածներ․ ինչ է կատարվել Մխչյանի դպրոցում1978 թվականի մայիսի 16-ին ծնվել է հայտնի գործարար, "Սպայկա" ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը․ պատմության այս օրը (16 մայիս)Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու Ոսկու գինը միջազգային բորսայում նվազել էԱլեքսանդր Աղաբեկյանը անհետ կորել էՌուբլին շարունակում է ռեկորդ գրանցել3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ» Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ» Տիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ» Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ» Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը կրկին ակտիվանում է․«Հրապարակ» Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար ՈւմերովըՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվելԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)«Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան
Ամենադիտված