Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հատկապես սոցցանցային միջավայրում մեծ աղմուկով ուղեկցվեց արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Մեսսիի կողմից «Թումոյի» հետ կապված նյութի տարածումը: Հռչակավոր ֆուտբոլիստը «Թումոյի» սոցցանցային («Ինստագրամ») օգտահաշվի էջի հղումն էր զետեղել իր ինստագրամային էջում: Չարախոսները ենթադրում էին, որ պարզապես «մատն է դիպել», այլոք դա բացատրում էին այն հանգամանքով, որ «Թումոն» շուտով Բուենոս Այրեսում նույնպես կենտրոն է բացելու, ոմանք պարզապես նրա եղբոր անվան հետ էին կապում դա և այլն: Բայց էականը դա չէ: Էականն այն խանդավառ արձագանքների հորձանքն էր, որ դիտարկվեց այս առնչությամբ: Մի ոգևորություն, Մեսսիի հասցեին մի այլ կարգի գովաբանական արտահայտություններ, եթե չասենք՝ դիֆերամբներ: Թե՝ «ապրի Մեսսին, կեցցե՜, տեսեք ու նախանձեք...», թե՝ սա մի տիեզերական բան է և այլն, և այդպես շարունակ:

Ու բոլորը միահամուռ «մոռացան», որ դա այն նույն Լիոնել Մեսսին է, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին այցելել էր Ադրբեջան, Բաքու և գնացել էր «շեհիդների պուրակ»՝ ծաղիկ դնելու: Այն օրերին, հիշեցնենք, հանրությունն ու հատկապես սոցցանցային հանրույթը նույն Մեսսիին ինչ ասես, որ չէր ասում: Կարելի է նշել՝ ազգովի Մեսսի էինք այպանում:

Բայց մեկ էլ, հոպ, մի գրառում, և վերջ՝ նախորդ արածը մոռացվեց, ջնջվեց հիշողություններից: Ինչպես ասում են՝ ատելությունից աստվածացում մի կիսաքայլ է... Բայց հարցն այս պարագայում բացարձակ Մեսսին չէ: Մեզ հետաքրքրողը «կարճ հիշողության» տարածվածությունն է: Ցավոք, դրա օրինակները քիչ չեն ու միայն վերը նշվածը չէ:

Վերցնենք թեկուզ Ուկրաինան ու այնտեղ ընթացող պատերազմը: Կան ոչ քիչ թվով հայրենակիցներ, որ հուզական գրառումներ են անում՝ «վա՜յ, Ուկրաինան, վա՜յ խեղճ Ուկրաինան...»: Բայց նրանք «մոռանում» են, որ դա այն նույն Ուկրաինան է, որը մշտապես պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել, զենքեր ու մասնագետներ տրամադրել Ադրբեջանին, դա նույն այն Ուկրաինան է, որ «ֆոսֆորական» կամ ջերմային ռումբեր է մատակարարել ոճրագործ Ադրբեջանին: Նույն այն Ուկրաինան է, որ առաջիններից մեկն է շնորհավորել Ադրբեջանին՝ հայության, Արցախի ու Հայաստանի դեմ 2020 թ. պատերազմում հաղթելու համար:

Լավ, ասենք Մեսսին գոնե աննկարագրելի ֆուտբոլ է խաղում, դուք էլ այդ մարզաձևի ու նրա մարզական տաղանդի երկրպագուն եք: Հապա Ուկրաինա՞ն, որ կրկնենք՝ պետականորեն ու հստակ, մշտապես հանդես է եկել մեր թշնամու կողմից, Հայաստանի ու հայության դեմ, ինչն անհերքելի փաստ է:

Բայց մեր այս անդրադարձի հիմնական հարցն այդ օրինակները չեն, այլ «մոռացկոտության» այդ երևույթը:

Չէ, իսկապես, ի՞նչ է դա: Օրինակ՝ կարող է տպավորություն ձևավորվել, որ մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ չափից ավելի շատ ու չափից ավելի շուտ կա՛մ մոռացող ենք, կա՛մ ներող ենք: Կամ էլ՝ չափից ավելի շուտ ինչ-որ բանից ոգևորվում ենք, հետո նույն կտրուկ արագությամբ հիասթափվում:

Գուցե ոմանք ասեն, թե մենք քրիստոնեաբար ներող ենք: Ի դեպ, սա այն դեպքում, երբ նույն հասարակության մեջ անհատական մակարդակի վրա մարդիկ ընդունակ են տարիներով հիշել ու ոխ պահել իրենց մեքենային բակում պատահաբար դիպչելու կամ ֆեյսբուքում իրենց որևէ գրառմանը «դիսլայք» դնելու համար: Էլ չենք ասում, որ «ծուռ նայելու» համար ընդունակ են սպանելու: Իսկ, ահա, հանրային հիշողության ու ընկալումների առումներով, պարզվում է, ներողամիտ ենք ու «մոռացկոտ«:

Կարծում ենք, որ այդ երևույթը քրիստոնեության ու ներողամտության հետ առանձնապես կապ չունի: Մենք պարզապես ծայրահեղությունների մեջ ենք: Ու որպես հասարակություն էլ շատ արագ ենք մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնում:

Հարկավ, համատարած «մոռացկոտությունը» կարելի է կապել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների թռիչքային աճի, մարդու և հասարակության վրա անդադար «թափվող» տեղեկատվական հեղեղի, քաղաքական ու մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման հետ: Այդ վարկածներն էլ կան, իհարկե:

Սակայն ահա թե ինչ հարց է ծագում՝ հանրային «մոռացկոտության» երևույթի հետ կապված: Միգուցե այսօրվա իշխանությունների հույսն ա՞յդ է, որ մի քիչ էլ անցնի, իրենց էլ կներենք, կմոռանանք, թե ինչեր են արել, ինչ աղետներ են պետության, երկրի ու ժողովրդի գլխին բերել Փաշինյանն ու իր ՔՊ-ն, իրենց իշխանավարումը:

Գուցե Փաշինյանի ու փաշինյանականների հույսն այն է, որ մի օր էլ կմոռանանք, որ Արցախը հանձնեցին թշնամուն, որ ուրացան Արցախը, որ Հայաստանը դրեցին նորանոր սպառնալիքների տակ, որ հազարավոր մեր լուսավոր տղաներին մահվան մատնեցին ու հայտարարեցին, թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:

Գուցե հույսներն այն է, որ կներենք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր ազգի դեմ գործված ցեղասպանության ու այլ ոճիրների համար: Կներե՞նք, կմոռանա՞նք:

Չենք կարծում, որ հանրագումարում այդպես կլինի: Եթե նույնիսկ փաշինյանական իշխանությունը պետական ինստիտուտների մակարդակով շարունակի իրացնել ազգային ինքնությունը ջնջելուն և ազգային հիշողությունը խաթարելուն նպատակաուղղված քաղաքականություն: Ի վերջո, ազգը ունի թե՛ գենետիկ, թե՛ պատմական, թե՛ հավաքական հիշողություն, այն կրողներ, պահպանողներ ու վառ պահողներ:

Բայց մյուս կողմից հասարակության «կարճ հիշողությունն» ու դրա՝ վերը նկարագրվածի կարգի դրսևորումները չեն կարող խորապես չանհանգստացնել: Անհատի մակարդակով «կարճ հիշողությունը» վտանգներով է սպառնում միայն տվյալ անհատին: Բայց հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել նրա ու այն կազմող բոլոր անհատների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասինՀնդկաստանը մտածում է կրճատել Պակիստանի ջրամատակարարումը Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը Տիրանայում Հռոմի պապն առաջարկել է Վատիկանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Զելենսկու գրասենյակը նկարագրել է Կիև-Վաշինգտոն բանակցությունները Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Սանիո ընկերություն Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը կսկսվեն 0-ից․ ի՞նչ է հայտնի Գազ չի լինի մայիսի 19-ին և 20-ին․ հասցեներ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել Oդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԵվրամիությունն արդեն քննարկում է պատժամիջոցների 18-րդ փաթեթը Ռուսաստանի դեմ «Բոլոր հարևանների տները ստուգել ենք, ամեն վարկած քննվում Է»․ 2-ամյա Տիգրանի անհետացման 12-րդ օրն էՊՆ զինծառայողներ են վիրավորվել․ մանրամասներՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՈւՂԻՂ․Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքիցԻնչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերություններըԻնչ իրավիճակ է Լարսում«Վերածվում է Զելենսկու. արևելագետը բացատրել է, թե ուր է Հայաստանը տանում Փաշինյանը»«Հնդկաստանը փոխարինում է Ռուսաստանին Հայաստանի զենքի շուկայում, սակայն Երևանի կախվածությունը Մոսկվայի հետ սովորական առևտրից մնում է» Վթար՝ Կոտայքի մարզում Ե՞րբ է նախատեսված Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը Ջուր չի լինելու երկար ժամանակով Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Թմրանյութ, ձերբակալվածներ․ ինչ է կատարվել Մխչյանի դպրոցում1978 թվականի մայիսի 16-ին ծնվել է հայտնի գործարար, "Սպայկա" ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը․ պատմության այս օրը (16 մայիս)Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու Ոսկու գինը միջազգային բորսայում նվազել էԱլեքսանդր Աղաբեկյանը անհետ կորել էՌուբլին շարունակում է ռեկորդ գրանցել3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ» Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ» Տիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ» Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ» Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը կրկին ակտիվանում է․«Հրապարակ» Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար ՈւմերովըՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվելԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)«Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ստամբուլում ավտոբուսն ամբողջովին այրվել է երթևեկության ժամանակ Թրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինիԿսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը
Ամենադիտված