Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Արցախի զինված ուժերում 2017թ. զոհվել է 26 զինծառայող. նրանց կեսից ավելին՝ ոչ հակառակորդի կրակոցից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tert.am-ը գրում է.

2017 թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչև մայիսի 28-ը ներառյալ) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում եղել է 26 զոհ։ Հակառակորդի կրակոցից զոհվել է 12 զինծառայող կամ ընդհանուր զոհերի 46%-ը։

Մյուս 14 զինծառայողները (ընդհանուր զոհերի 54%-ը) մահացել են տարբեր պատճառներով։ Ըստ հարուցված քրեական գործերի՝ 4 զինծառայողի հասցրել են ինքնասպանության, 4 զինծառայող մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, 3 զինծառայող մահացել է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով, 2 զինծառայող մահացել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով, մեկ զինծառայող մահացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով:

2017թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի թիվը



Արցախի և ՀՀ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, 2017 թվականին մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Արցախի Հանրապետությունում՝ 19 զոհ, ՀՀ զինված ուժերում գրանցվել է 7 զոհ։



Արցախի Հանրապետությունում զոհված 19 զինծառայողից 11-ը (կամ 58%–ը) զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մնացած 8-ը (42%-ը) մահացել է տարբեր պատճառներով. 3-ը ջրահեղձ է եղել, մեկը ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իր զենքից, 2–ը զոհվել է չպարզված հանգամանքներում, 1-ը թունավորվել է շմոլ գազից, մեկը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով։

2017թ. Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհերի թիվը



Տվյալների ուսումնասիրությունից մեկ այլ ուշագրավ հանգամանք է պարզ դառնում. ՀՀ զինված ուժերում 2017թ. զինծառայողների մահվան 7 դեպքերից միայն մեկի պարագայում է զինծառայողը զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մյուս վեցի դեպքում պատճառներն այլ են. մեկ զինծառայող ինքնասպան է եղել, մեկը մահացել է ավտոպատահարից (ՊՆ-ին պատկանող բուլդոզերը ձորն էր գլորվել), մեկ զինծառայող մահացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մեկը սպանվել է ծառայակցի կողմից, մեկ զինծառայող մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումից, հանգամանքները դեռ հայտնի չեն, մեկն էլ, ըստ նախնական տվյալների, ինքնասպան է եղել։ 

2017թ. ՀՀ զինված ուժերում զոհերի թիվը



2017թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհված 26 զինծառայողների մեծամասնությունը ժամկետային զինծառայողներ են՝ 16–ը (64%), մնացած 10-ը պայմանագրայիններ են (36%)։    



Զինծառայողներ Լեռնիկ ՕսյանիԱրշակ Արշակյանի և Գոռ Խուդինյանի մահվան հանգամանքների մասին տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, սակայն Քննչական կոմիտեն մերժել էր տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով «Կոնկրետ զինծառայողների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կարող է տրամադրվել տուժողի կամ տուժողի իրավահաջորդի գիտությամբ՝ տեղեկատվություն տրամադրելու մասին նրա դիմումը կամ դրա պատճեն ներկայացնելու դեպքում»:

Չնայած տվյալ պատասխանին, այնուհանդերձ Քննչական կոմիտեն մյուս   զինծառայողների մահվան հանգամանքների, ստացած վիրավորումների և հարուցված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել: 

2017 թվականին զոհված կամ մահացած զինծառայողներն են.

Գարիկ Վարդանյան

1996թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է հունվարի 15-ին հոսպիտալում:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 31.12.2016թ. հարուցվել էր քրեական գործ:

Արայիկ Սարգսյան

1995 թ., պայմանագրային զինծառայող: Հունվարի 16-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել: Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ զինծառայողը մահացել էր ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ծառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Անդրանիկ Մուսիկյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 18-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից է զոհվել: Հունվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը տեղեկացրեց, որ զինծառայողը զոհվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Կարեն Ուլուբաբյան

1995թ., պայմանագրային զինծառայող, հունվարի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից:

Շավարշ Գալստյան

1997թ.,պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Գոռ Գարեգինյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 6-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով  մահացու վիրավորում էր ստացել:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Գեղամ Մանուկյան

1979թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 8-ին  հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ: 


Գարեգին Մինասյան

Պայմանագրային զինծառայող: Մահացել է փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերի շրջվելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով(Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ: 

Գարեգին Արգամանյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 17-ին, ՊԲ զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից է մահացել:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Լեռնիկ Օսյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 18-ին, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Գոռ Խուդինյան

1991թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 23-ին, զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տվյալ պահին չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել:

ՔԿ-ի երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նվեր Բաբաջանյան

1980թ.,պայմանագրային զինծառայող, մարտի 1-ին շփման գծի բեկորային մահացու վիրավորում է ստացել: Ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության հետևանքով բեկորային մահացու վիրավորում է ստացել:

Արտակ Ռաֆայելյան

1997թ.,պարտադիր ժամկետային զինծառայող: Մարտի 28-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Գոռ Հովհաննիսյան

1993թ., պայմանագրային զինծառայող: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը զոհվել է մարտի 31-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով:

Նարեկ Հակոբյան

1986թ., պայմանագրային զինծառայող: Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից ստանալու հետևանքով է զոհվել: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով`  զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նարեկ Հարությունյան

1997թ. ծնված ժամկետային զինծառայող, ապրիլի 24-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստանալու հետևանքով է զոհվել: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Կարեն Ավետիսյան

1998թ., ժամկետային զինծառայող: Ապրիլի 25-ին մահացու հրազենային վնասվածք ստանալու հետևանքով է զոհվել: Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով, ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների:

Մհեր Արզումանյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Ապրիլի 28-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Ռուբեն Բարսեղյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռաֆայել Բիշարյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռուբեն Մնացականյան  

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող,  մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Գագիկ Մեսրոպյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 10-ի առավոտյան ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել և զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Արշակ Արշակյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է  Արշակ Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Գրիշա Կարապետյան

1997թ.,պայմանագրային զինծառայող: Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը:  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կարեն Դանիելյան

1996թ., պարտադիր ժամկետային  զինծառայող, մայիսի 20-ին  ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել :

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Արմեն Հարությունյան

1996թ., պայմանագրային զինծառայող: Մայիսի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն
Ամենադիտված