Քաղաքագետը ռուս թուրքական հարաբերությունների կարգավորման մասին. Երկու անգամ նույն գետը մտնելն անհնար է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆnews.am-ը գրում է.
Երկու անգամ նույն գետը մտնելն անհնար է: Այսպես է ռուս արեւելագետ Եվգենի Սատանովսկին բնութագրել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը
NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Անկարայի գործողությունները, դրանց դրդապատճառներն ու անկեղծությունը, քաղաքագետը հիշեցրել է, որ քաղաքականության մեջ անկեղծություն ըստ էության գոյություն չունի:
«Ի՞նչ անկեղծության մասին կարելի է խոսել այն պետության վերաբերյալ, որը հաջողացրել է հարաբերություններ փչացնել բոլոր հարեւանների հետ՝ Ռուսաստանի, Իսրայելի, Եգիպտոսի, հասցնելով դրանք սառեցման աստիճանի»,- նկատեց Սատանովսկին: Նրա խոսքով, հիմա պաշտոնական Անկարան փորձում է ինչ- որ կերպ բարելավել հարաբերությունները, որոնք փչացել են Թուրքիայի ղեկավարության արկածախնդրային քաղաքականության հետեւանքով, որպեսզի «դուրս գա զրոյական մակարդակ»: «Սակայն վստահության մակարդակը, որը կար մինչ այդ, համենայն դեպս Մոսկվայի ու Թել Ավիվի մոտ, այլեւս հնարավոր չէ վերակագնել»- շեշտել է փորձագետը:
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա դա որոշ չափով կարող է հաջողվել, բայց թուրքական նախագիծը մանրակրկիտ քննվելու է, հավելել է Եվգենի Սատանովսկին:
«Երկու անգամ նույն գետը մտնել հնարավոր չէ: Ջուրը, որը եղել է այդ գետում մինչեւ հարաբերությունների վատանալը, արդեն հոսել գնացել է: Ինչ կլինի հետագայում՝ կտեսնենք»,- նկատել է արեւելագետը:
Պատասխանելով այդ գործընթացին Բաքվի մասնակցության մասին հարցին, քաղաքագետը հայտնել է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Ղազախստանի, ոչ մի դեր չի կատարում ռուս-թուրքական երկխոսության հարթման փորձերում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներողություն է խնդրել Թուրքիայի խոցած «Սու 24» օդանավի համար, ափոսանք ու ցավակցություն հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ նաեւ նշել, որ Թուրքիան չէր ուզում հարաբերություններ փչացնել ՌԴ –ի հետ, Մոսկվան Անկարայի ռազմավարական գործընկերն էր: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Արդբեջանի ու Ղազախստանի նախագահներին Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցմանն ուղղված նրանց ջանքերի համար: