Բաղդադում երկու պայթյունների հետեւանքով 24 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 18 մարդ զոհվել է, 45-ը վիրավորվել են Բաղդադի կենտրոնում որոտացած պայթյունի պատճառով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը։ Կարրադա մարդաշատ թաղամասում ականապատված մեքենա է պայթել։
Sky News Arabia-ի տվյալներով, եւս 6 մարդ զոհվել, 12-ը վիրավորվել են Բաղդադի հյուսիսում, Աշ-Շաաբ շրջանում, շուկայի տարածքում պայթած ինքնաշեն ռումբի պատճառով։
Ծայրահեղական խմբավորումներից որեւէ մեկը դեռ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչությունների համար։