Իռալնդիայի վարչապետ է նշանակվել համասեռամոլ գործիչը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայի կառավարությունը ղեկավարելու է սոցիալական ապահովության նախարար Լեո Վարադկարը, ով 2015-ին բացահայտ հայտարարել է իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Այդպիսով նա դարձել էր Իռլանդիայի կառավարության առաջին հայտնի համասեռամոլը: Գրում է The Guardian-ը:
38-ամյա քաղաքական գործիչը, ով հնդկական արմատներ ունի, դառնալու է Իռալնդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը: Կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախորդը՝ Էնդա Քենը հայտարարել էր իր հրաժարականի մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իռլանդիան առաջին երկիրն է, որ միասեռ ամուսնություններն օրինականացրել է համապետական քվեարկության արդյունքում: 2015-ի մայիսին կայացած հանրքվեում քվեարկողների մեծ մասը կողմ էր արտահայտվել սահմանդրական փոփոխություններին, որոնք թույլատրումէ ին միասեռ ամուսնություններին: Մինչ 1993 թվականը հոմոսեքսուալիզմի համար նախատեսված էր քրեական պատասխանատվություն: