Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է դուրս գալ ռուսական ազդեցությունից, բայց ինչպե՞ս. «168 ժամ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է.

«Ես կարծում եմ, որ դրանք ձեւական քայլեր են, որոնք չեն բերի խնդրի լուծմանը։ Ընդհանրապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի ժամանակ շատ քայլեր ձեւական են արվում, որոնք միայն ինչ-որ գործունեության կամ առաջընթացի իմիտացիա են ստեղծում, եւ ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։ Իրադրությունը պետք է դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից, եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ լուծումների հույս ունենալ։

Քանի դեռ Ռուսաստանն առնչություն ունի հայ-ադրբեջանական հակամարտությանը, խնդիրը լուծում չի ստանա, քանի որ Պուտինի կառավարությունը շահագրգռված է հակամարտության որոշակի աստիճանի պահպանմամբ, շահագրգռված է, որ Ռուսաստանի շուրջը լինեն լարվածության օջախներ, որոնցում Կրեմլը կարող է մասնակցել այս կամ այն կերպ»,- մեր թղթակցին ասել է խորհրդային այլախոհ, ռուս իրավապաշտպան, լրագրող եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Պոդրաբինեկը՝ մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, ըստ որի՝  Հայաստանը պնդում է նվազեցնել անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը, սակայն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են թղթի վրա, իսկ վերջերս հայտարարվեց միջնորդների կողմից նոր պայմանավորվածության ձեռքբերման մասին, որ միջազգային դիտորդների թիվն ավելանալու է 7-ով։

Ըստ նրա՝ ռուսական ազդեցության շրջանակից դուրս գալը բավականին բարդ է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի դեպքում, եթե նրանք իսկապես հետաքրքրված են այդ խնդիրը կարգավորելու հարցում.

«Բայց որեւէ այլ ելք ուղղակի չկա։ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, եւ ամեն դեպքում այս հակամարտությունը կպահի առնվազն «ծխացող» վիճակում՝ սրելով այն ժամանակ, երբ դա քաղաքականապես ձեռնտու կլինի Կրեմլին։ Երբ ասում եմ՝ «Ռուսաստան», ես, իհարկե, նկատի ունեմ այսօրվա ՌԴ իշխանություններին, եւ ոչ թե ռուս հասարակությանը, ժողովրդին կամ ընդհանրապես երկիրը։

ՌԴ իշխանությունները հետաքրքրված են, որ իրենց սահմանների մոտ հակամարտություններ լինեն, եւ իրենք իբրեւ թե կարգավորողի դերում հանդես գան։ Թե ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից, բավականին բարդ է, որովհետեւ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, կարծում եմ՝ Հայաստանն ավելի շատ, կապված է ռուսական տնտեսությանը, ռուսական քաղաքականությանը։

Կարծում եմ՝ ճիշտ ուղին այդ կապերի նվազեցումն ու թուլացումն է եւ ավելի շատ անկախության ձեռքբերումը՝ գուցե երկրի արտաքին քաղաքականությունում ավելի շատ շեշտադրում անելով դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարական երկրներ, որոնք սկբունքորեն կարող են աջակցել Հայաստանին։ Բայց դա պետք է լինի Հայաստանի ներքին քաղաքական որոշումը»,- ասել է ռուս գործիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել» Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումիցՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին ՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս Արաղչի
Ամենադիտված